Միհրան Պետրոսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | 1865 |
|---|---|
| Ծննդավայր | Ադանա/Կեսարիա |
| Մահացել է | 1915 |
| Մահվան վայր | Անկարա |
| Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարան |
| Մասնագիտություն | դեղագործ |
| Աշխատավայր | Կըրշեհիր քաղաքի դեղատուն |
Միհրան Պետրոսյան (1865, Ադանա/Կեսարիա- 1915, Անկարա), հայ դեղագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1865 թվականին Ադանայում/Կեսարիայում։ 1899 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանի դեղագործական բաժինը։ Անկարայի նահանգի Կեսարիայի գավառի Կըրշեհիր քաղաքում գտնվող իր սեփական դեղատանը դեղագործ է աշխատել։
Մահացել է 1915 թվականին աքսորավայր Անկարայում՝ քաղցից ու հիվանդությունից, 50 տարեկանում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։