Միհրան Կրճիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միհրան Անդրանիկի Կրճիկյան
Ծնվել էմոտ 1850
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել է1886
Մահվան վայրԷլասոն
Մահվան պատճառԲծավոր տիֆ
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլ­սի Կայ­սե­րա­կան զին­վո­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրԿ. Պոլ­սի Հայ­դար­ փա­շա­յի զին­վո­րա­կան հի­վան­դա­նո­ց
ԾնողներԱնդ­րա­նիկ փա­շա Կրճի­կյա­ն

Միհրան Անդրանիկի Կրճիկյան (մոտ 1850, Կ. Պոլիս - 1886, Էլասոն), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մոտ. 1850 թվականին Կոստանդնուպոլ­սում։ Որդին է անվանի բժիշկ, պրոֆեսոր Անդրանիկ փաշա Կրճիկյանի։

1873 թվականին ավարտել է Կ. Պոլսի Կայսերական զինվորական բժշկական վարժարանը։ 1873 թվականից Կ. Պոլսի Հայդար փաշայի զինվորական հիվանդանոցում զինվորական բժիշկ է ծառայել։ Նաև Հայդար փաշայի զինվորական դեղագործական վարժարանում դասավանդել է բնագիտություն։

1886 թվականին՝ Թուրք-հու­նա­կան պա­տե­րազ­մի ժամանակ, օսմանյան բանակի զինվորական բժիշկ է ծառայել Էլասոնում (Ալասոնիա)։ 1886 թվականին Էլասոնում վարակվել է տիֆով և մահացել մոտ 36 տարեկանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ, Իսթանպուլ, 1950։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։