Jump to content

Միկրոֆիլամենտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միկրոֆիլամենտներ

Միկրոֆիլամենտներն ամենաբարակ բջջակմաղքային ֆիլամենտներն են(7նմ)։ Օրինակ մկանային բջիջների կծկողական ֆիբրիլները բաղկացած են միկրոֆիլամենտներից։ Նրանք պարունակում են օրգանիզմի բոլոր բջիջներում, որոնցում ունեն հենարանային և կառուցվածքային ֆունցիա։ Բջջային միգրացիայի գործընթացում նրանք մասնակցում են լամելիպոդիաների և ֆիլոպոդիաների առաջացմանը, ապահովում են բջիջների ամեոբոիդ շարժումը, ինչպես նաև ցիտոպլազմի հոսքը։ Միկրոֆիլամենտները ապահովում են նաև ցիտոկինեզը՝ առաջացնելով cleavage furrows։ Միկրոֆիլամենտները հայտնաբերված են բջիջների միամյանց և արտաբջջային մատրիքսին միացման հատվածներում։

Միկրոֆիլամենտները մասնակցում են բջջի կառուցվածքի առաջացմանը և պահպանմանը։ Կենդանական բջիջներում ցիտոպլազմատիկ մեմբրանի տակ նրանք առաջացնում են խիտ ցանց, որը կոչվում է բջջային կորտեքս։ Այդ կորտեքսը ապահովում է բջջի ձևը, ձևի փոփոխությունը անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև բջջի շարժումը։ Միկրոֆիլամենտներից են կազմված նաև աղեստամեքսային տրակտում գտնվեղ բջիջների միկրոթարթիչները (microvilli)։

Միկրոֆիլամենտների դեպոլիմերիզացիան կարող է առաջացնել ցիտոխալազին միացությունը։

Միկրոֆիլամենտները հիմնականում կազմված են ակտին սպիտակուցից։ Միկրոֆիլամենտների պոլիմերիզացիան և ցանցի առաջացումը տեղի է ունենում մի շարք փուլերով և կախված է որոշակի ակտին-կապվող սպիտակուցներից։

Սպիտակուցներ,որոնք կարգավորում են միկրոֆիլամենտների պոլիմերիզացիան

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սպիտակուցներ, որոնք փակում են (Cap) ակտինային միկրոֆիլամենտները – Միկրոֆիլամենտների պոլիմերիզացիան կախված է նրանից արդյոք նրա ծայրը փակված է (capped), թե ոչ, այդ փակումը (capping) իրականանում է քեփինգ սպիտակուցի միջոցով, որից հետո այլևս ոչ մի ակտինի սուբմիավոր չի կարող միանալ և պոլիմերիզացիան կանգ է առնում, իսկ միկրոֆիլամենտը կայունանում։
  • Սպիտակուցներ, որոնք առաջացնում են ակտինային ֆիլամենտների կարեր ` Պոլիմերիզացիայից հետո միկրոֆիլամենտները հիմանակնում առաջացնում են ցանցեր, ինչն իրակականում է միկրոֆիլամենտները իրար կարող հատուկ ֆիլամին սպիտակուցի

միջոցով։

  • Սպիտակուցներ, որոնք խզում են ակտինային ֆիլամենտների կարերը այլ սպիտակուցներ կատարում են ֆիլամինի հակառակ ֆունցկիա, կտրում են կորտեքսի ակտինային ֆիլամենտների կարերը, ինչի

հետևանքով տեղի է ունենում կորտեքսային ցանցի դոնդողացում։

  • Սպիտակուցներ, որոնք փնջավորում են ակտինային ֆիլամենտները ` որոշ բջիջներում ակտինային ֆիլամենտները հավաքված են փնջերի մեջ, օրինակ, աղիքային լորձաթաղանթի բջիջները, որոնք ունեն դեպի աղիք դուրս եկող միկրոթարթիչներ (բաղկացած ակտինային ֆիլամենտների փնջերից)։ Մեկ բջիջը կարող է ունենալ մի քանի հազար 1-2 մմ երկարությամբ և 0.1 մմ տրամագծով նման թարթիչներ, որոնք մեծացնում են բջջի մակերեսը մոտ 20 անգամ։ Այդպիսի մակերես անհրաժեշտ է սննդանյութերի մեծ քանակություն կլանելու համար։
  • Սպիտակուցներ, որոնք միացնում են ակտինային ֆիլամենտները մեմբրաններին ։ Մեմբրանի վրա որոշակի ազդեցություն ունենալու համար, օրինակ ցիտոկինեզի, կամ բջջի շարժման ժամանակ, միկրոֆիլամենտները պետք է կապված լինեն մեմբրանի հետ։ Միկրոֆիլամենտների կապումը մեմբրանին անուղղակի է, դրան մասնակցում են մի քանի սպիտակուցներ (band 4.1, ezrin, radixin, and moesin,spectrin and ankyrin ), որոնք միացնում են միկրոֆիլամետները տրանսմեմբրանային սպիտակուցներին։ Նշված սպիտակուցները կոդավորող գեների մուտացիան բերում է մի շարք խանգարումների՝ ցիտոկինեզի, սեկրեցիայի, միկրոթարթիչների առաջացման։ Օրինակ էրիթրոցինտենրի պլազմատիկ մեմբրանի հենարանային ցանցը կազմված է սպեկտրինային ֆիլամենտներից, որոնք խաչվում են կարճ ակտինային շղթաների հետ։ Այս ցանցը միացված է տրանսմեմբրանային սպիտալուցներին անկիրին և բենդ 4.1 սպիտալուցների միջոցով։