Մանրադիտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Միկրոսկոպությունից)

Մանրադիտում[1], օբյեկտի ուսումնասիրություն մանրադիտակի օգնությամբ։ Բաժանվում է մի քանի ճյուղերի՝ օպտիկական մանրադիտում, էլեկտրոնային մանրադիտում, բազմաֆոտոնային մանրադիտում, ռենտգենային մանրադիտում, ռենտգենոլազերային մանրադիտում և կիրառվում է նմուշի հետևման ու մեծացած պատկերների գրանցման համար։

Նյութի հետ ռենտգենյան ճառագայթների փոխազդեցության առանձնահատկությունը տարբերում է ռենտգենյան համակարգերը օպտիկական համակարգերից լուսային և էլեկտրոնային ճառագայթների համար։ (Ռենտգենյան ճառագայթների բեկման ցուցչի փոքր շեղումը միավորից (փոքր քան 10−4)[2], ոսպնյակի և պրիզմայի կիզակետման համար պրակտիկորեն չի թույլատրում։ Այս նպատակի համար էլեկտրական և մագնիսական ոսպնյակները կիրառելի չեն, քանի որ էլեկտրական և մագնիսական դաշտերի համար ռենտգենյան ճառագայթները իներտ են։ Այդ պատճառով ռենտգենային մանրադիտման մեջ ռենտգենյան ճառագայթների կիզակետման համար օգտագործում են նրանց լրիվ անդրադարձման երևույթը ծռված հայելային կամ ծռված բյուրեղագիտական մակերևույթներից)։ Այս սկզբունքով են կառուցված ռենտգենյան անդրադարձիչ մանրադիտակները[3]։

Թափանցող էլեկտրոնային մանրադիտակի գաղափարը բաղկացած էր էլեկտրոնային ճառագայթով էլեկտրոնային փնջի փոխարինմամբ։ Հայտնի է, որ էլեկտրամագնիսական ճառագայթումը օգտագործող մանրադիտակի մեծացման թույլատվության համար, անհրաժեշտ է էլեկտրամագնիսական ճառագայթման երկարության փոքրացում սկսած գերմանուշակագույն դիապազոնից ընդհուպ մինչև ռենտգենյան տիրույթ (ալիքի երկարությունը համեմատական է նյութում միջատոմային հեռավորության հետ) և հիմնական դժվարությունը կայանում է գերմանուշակագույն, առավել ևս, ռենտգենյան ճառագայթների կիզակետման մեջ[4]։

Կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Микроскопия - մանրադիտում «Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարանում»
  2. «Создан оптический микроскоп с разрешением десять нанометров». Lenta.ru. 13 августа 2007. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  3. «Материаловедение. Материалы предоставляются в полном объёме бесплатно. Выдержки из данной области на тему: Оптического микроскопа». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  4. Multicolor far-field fluorescence nanoscopy throug… [Nano Lett. 2008] — PubMed result

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]