Միխլյաևի տուն
![]() | |
Տեսակ | շենք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կազան |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
Միխլյաևի տուն (թաթ.՝ Михляев йорты), Կազանի ամենահին քարե շենքերից մեկն է։ Սահմանակից է Պետրոպավլովսկի տաճարին։ Անվանվել է սեփականատիրոջ` առևտրական Իվան Աֆանասևիչ Միխլյաևի (Միկլյաև) պատվին։ Գտնվում է Կազանի Մուսա Ջալիլի 19 հասցեում (բակում)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
17-րդ դարի վերջում 18-րդ դարի կեսերին առևտրական Միխլյաևի (Միկլյաև) պալատները Կազանի ամենաներկայանալի բնակելի շենքերն էին։ Քաղաքի լեգենդի համաձայն` 1722 թվականին այնտեղ է կանգ առել ռուս կայսր Պետրոս I և տոնել իր 50-ամյակը։
1728 թվականին շենքն անցել է Ի. Ա. Դրյաբլովին։ 1774 թվականից գտնվել է քաղաքի ենթակայության ներքո, այն զբաղեցրել են պետական հաստատություններ և վարձակալներ։ 1895 թվականին նախատեսվել է պալատում բացել է քաղաքային թանգարան։
Այժմ շենքը գտնվում է Թաթարստանի մշակութային ժառանգության կենտրոնի պետական գանձարանի հաշվեկշռում։ Խիստ վասված շենքը վերականգնվում է։
Ճարտարաետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պալատի ստորին քարե հարկը, հավանաբար հայտնվել է 17-րդ դարի վերջում 18-րդ դարի սկզբում։ Հսկայական պատերով և փոքր պատուհաններով այս հարկը օգտագործվել է կենցաղային գործառույթների համար և հանդիսացել է բնակելի հարկի ներքնահարկը, որն ի սկզբանե փայտից է եղել։ Պալատի երկրորդ հարկը, իր ներկայիս տեսքով, հայտնվել է հավանաբար Պետրոսի I-ի ժամանումից հետո, պատուհանների շրջանակալների ձևավորումը և քիվերը մոտ են հարևանությամբ գտնվող Պետրոպավլովսկյան տաճարի ձևավորմանը, որի շինարարությունը թվագրվում է 1723-1726 թվականներ։
Սկզբում հիմնական (հարավ-արևմտյան) ճակատի կենտրոնում եղել է երկրորդ հարկի առջևի սանդղամուտքը, որի գտնվելու տեղը ընդգխում են երեք պատուհանները` զարդարված բարոկկո ոճով` 18-րդ դարի 2-րդ կես։
Ձևավորմամբ շենքը մոտ է Մոսկվայի բարոկկոյի հուշարձաններին՝ հանդիսանալով դրանց լավագույն օրինակներից։
Հարակից Պետրոպավլովսկյան տաճարի հետ միասին համարվում են Ռուսաստանում այս ոճի լավագույն քաղաքային ճարտարապետական անսամբլներից։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Памятники архитектуры Казани. В 3-х т., Казань, 1989.
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Հուշատախտակներ Միխլյաևի տան պատին
-
Տնային եկեղեցու մոտ գտնվող դամբարանի մնացորդներ
-
Միխլյաևի տան պատուհանները
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Фоторепортаж о спасении дома Михляева (июнь 2016)(չաշխատող հղում)
- Описание и фотофиксация дома Михляева в каталоге «Объекты культурного наследия народов Российской Федерации» Archived 2016-03-05 at the Wayback Machine.