Միխայիլ Ցվիգուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Ցվիգուն
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ և Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիա
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 31, 1944(1944-10-31)
Վախճանի օր հուլիսի 30, 2016(2016-07-30) (71 տարեկանում)
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Հայր Semen Kuzʹmich T︠S︡vigun?
 
Պարգևներ

Անթերի ծառայության համար շքանշան

Միխայիլ Ցվիգուն (ռուս.՝ Михаи́л Семёнович Цвигу́н, հոկտեմբերի 31, 1944(1944-10-31) - հուլիսի 30, 2016(2016-07-30)), ռուս դիվանագետ, Ջիբութիում (1995—1999) և Կոնգոյի Հանրապետությունում (2003—2009) Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, 1977 թվականին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի առաջնորդող դիվանագիտական աշխատակիցների կատարելագործման կուրսերը և 1989, 2001 թվականներին Դիվանագիտական ակադեմիայի որակավորման բարձրացման ֆակուլտետը։ 1968 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է արաբերեն և ֆրանսերեն լեզուներին:

  • 1984-1987 թվականներ՝ Եգիպտոսում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 1988 թվականից մինչև 1995 թվականը եղել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից` Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի դեպարտամենտի տնօրենի տեղակալ, բաժնի պետի տեղակալ, բաժանմունքի վարիչ։
  • 1995 թվականի մայիսի 26-ից մինչև 1999 թվականի մայիսի 5-ը Ջիբութիում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 1999-ից 2003 թվականներին եղել է Ռուաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի դեպարտամենտի գլխավոր խորհրդական։
  • 2003 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2009 թվականի հոկտեմբերի 15-ը Կոնգոյի Հանրապետությունում եղել է Ռուսասանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։

2009 թվականից թոշակառու է։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1993 թվականի սեպտեմբերի 22)[5]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (1997 թվականի սեպտեմբերի 12)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]