Միխայիլ Տրոյանսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Տրոյանսկի
 
Կրթություն՝ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 13, 1948(1948-09-13) (75 տարեկան)
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան

Միխայիլ Տրոյանսկի (ռուս.՝ Михаи́л Григо́рьевич Троя́нский, սեպտեմբերի 13, 1948(1948-09-13)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է իսպաներենին, պորտուգալերենին և անգլերենին։

1971 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1988 - 1993 թվականներ՝ Անգոլայում ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանի խորհրդական։
  • 1993 - 1995 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տպագրության և տեղեկատվության դեպարտամենտի խորհրդական, բաժնի վարիչ։
  • 1995 - 1998 թվականներ՝ Մեքսիկայում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խորհրդական։
  • 1998 - 2001 թվականներ՝ Պերուում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խորհրդական-դեսպանորդ։
  • 2001 - 2003 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքականության պլանավորման դեպարտամենտի գլխավոր խորհրդական։
  • 2003 - 2006 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տպագրության և տեղեկատվության դեպարտամենտի գլխավոր խորհրդական, տնօրենի տեղակալ։
  • 2006 թվականի հունվարի 31-ից մինչև 2011 թվականի փետրվարի 15-ը Պերուում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2011 - 2013 թվականներ՝ Սան Պաուլոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ որդի։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2000 թվականի օգոստոսի 8)
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2008 թվականի հունիսի 17)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 31.01.2006 № 58 «О назначении Троянского М.Г. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Перу»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 15.02.2011 № 188 «О Троянском М.Г.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.