Միխայիլ Վերգեենկո
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ և Բելառուս | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 12, 1950 | ||
Ծննդավայր | Գոմել, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Մահվան ամսաթիվ | հուլիսի 16, 2024[1] (74 տարեկան) | ||
Մահվան վայր | Մինսկ, Բելառուս | ||
Հասակ | 183 սանտիմետր[2] | ||
Քաշ | 82 կիլոգրամ[2] | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Միխայիլ Նիկիֆորովիչ Վերգեենկո (բելառուս․՝ Міхаіл Нікіфаравіч Вяргеенка, հունվարի 12, 1950, Գոմել, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 16, 2024[1], Մինսկ, Բելառուս), բելառուս խորհրդային ֆուտբոլիստ, դարպասապահ, հետագայում՝ ֆուտբոլային մարզիչ և մարզական գործակալ, Բելառուսական ԽՍՀ վաստակավոր մարզիչ (1989)։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխայիլ Վերգեենկոն ֆուտբոլ սկսել է խաղալ Գոմել քաղաքում[3], եղել է տեղի «Սպարտակի» շրջանավարտ, 1968 թվականին տեղափոխվեց Մինսկի «Դինամո»[4]։ Նա իր նորամուտը ԽՍՀՄ բարձրագույն լիգայում նշել է 1971 թվականի մրցաշրջանում։ 13 տարի նա պաշտպանել է «Դինամոյի» դարպասը և եղել նրա ավագը[3]։
1982 թվականին նա դարձել է Խորհրդային Միության չեմպիոն[5]։ Նույն մրցաշրջանում դարպասապահը դարձել է գոլի հեղինակ[6]. հուլիսի 17-ին նա իրացրել է 11 մետրանոցը «Բաքվի» «Նեֆթչիի» հետ տնային խաղում[7]։ 1983 թվականի ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնությունում Միխայիլ Վերգեենկոն խաղացել է ընդամենը չորս հանդիպում, նա մրցաշրջանի վերջում բաց է թողել հինգ գոլ[8]։
ԽՍՀՄ բարձրագույն առաջնությունում նա անցկացրել է տասը մրցաշրջան՝ 172 հանդիպում, բաց է թողել 200 գոլ և խփել 1 գոլ[9]։
ԽՍՀՄ երիտասարդական հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Չորս տարի Միխայիլ Վերգեենկոն խաղացել է ԽՍՀՄ երիտասարդական հավաքականում, որի կազմում 1972 թվականին դարձել է Եվրոպայի ֆուտբոլի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր[10]։
Բելառուսի ԽՍՀ ազգային հավաքականի կազմում 1979 թվականին մասնակցել է ԽՍՀՄ ժողովուրդների ամառային սպարտակիադային[11]։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխայիլ Վերգեենկոն 1984 թվականին դարձել է Մինսկի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Վենիամին Արզամասցևի օգնականը[12], ապա Իվան Սավոստիկովի աշխատակազմում նա գլխավորել է թիմը[13]։ Էդուարդ Մալոֆեևի թիմ վերադառնալուց հետո Վերգեենկոն կրկին դարձել է երկրորդ մարզիչը[14]։ 1991 թվականի ամռանը Մալոֆեևը առողջական պատճառներով հեռացել է «Դինամոյից», գլխավոր մարզիչ դարձել է Միխայիլ Վերգեենկոն[15]։
1992 թվականին, արդեն անկախ Բելառուսում, Վերգեենկոն գլխավորել «Դինամոն» մինչև 1992 թվականը։ Միևնույն ժամանակ նա աշխատել է Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Նա և՜ ակումբից, և՛ հաավաքականից հեռացել է 1994 թվականի հունիսին, չնայած այն հանգամանքին, որ Մինսկի թիմը եղել է առաջատար առաջնությունում[16]։ 1990-ականների վերջին Միխայիլ Վերգեենկոն աշխատել է Մինսկի «Դինամոյում»՝ զբաղեցնելով գլխավոր տնօրենի պաշտոնը[17]։ 1997-1999 թվականներին կրկին եղել է Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչը։
Մինչև 2011 թվականի ապրիլի վերջը Վերգեենկոն եղել է Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի տեղակալը, սակայն այն բանից հետո, երբ ֆեդերացիան գլխավորել է Սերգեյ Ռումասը, Միխայիլ Վերգեենկոն չի ընտրվել նոր աշխատակազմում[18]։
Միխայիլ Վերգեենկոն մահացել է 2024 թվականի հուլիսի 16-ին, Մինսկում[19][20][21]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես խաղացող
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ չեմպիոն՝ 1982 թ․
- Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր՝ 1972 թ․
Որպես մարզիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելառուսի ֆուտբոլի առաջնության չեմպիոն (2)
Քաղաքական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա ստորագրել է բաց նամակ երկրի մարզական գործիչների կողմից, որոնք աջակցել են Բելառուսի կառավարությանը 2020 թվականին ժողովրդական բողոքի ճնշումից հետո[22][23]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա որդին՝ Ալեքսեյ Վերգեենկոն, ֆուտբոլային մարզիչ է, որը գլխավորել է Բելառուսի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը[24]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Умер Михаил Вергеенко (ռուս.)
- ↑ 2,0 2,1 https://footballfacts.ru/person/33726
- ↑ 3,0 3,1 Кто есть кто в мировом футболе / ред. О. С. Кучеренко. — М.: Библиотека еженедельника «Футбол», выпуск 3, 1994. — С. 29
- ↑ Болдырев Д., Павлюченков М. Футбол 1970. Справочник-календарь. — Կաղապար:Мн.: Полымя, 1970. — С. 54
- ↑ Супонев М. Капитан о своих товарищах // Футбол (еженедельник). 5 декабря 1982. № 49 (1175). С. 8—9
- ↑ Юдин Ю. Рождение девятого чемпиона // Футбол (еженедельник)|Футбол. 16—21 декабря 2002. № 50 (2216). С. 27—34
- ↑ Протокол матча 16-го тура 45-го чемпионата СССР по футболу «Динамо» (Минск) — «Нефтчи» (Баку) 3:1(չաշխատող հղում) на сайте КЛИСФ
- ↑ Глод В. В., Майский А. П., Сушкевич Э. С. Футбол-84. — Կաղապար:Мн.: Полымя, 1984. — С. 5
- ↑ Кто есть кто в мировом футболе / ред. О. С. Кучеренко. — М.: Библиотека еженедельника «Футбол», выпуск 3, 1994. — С. 29
- ↑ Болдырев Д., Костров А. Золотой сезон минского «Динамо». — Կաղապար:Мн.: Полымя, 1983. — С. 10
- ↑ Глод В. В., Майский А. П., Сушкевич Э. С. Футбол-80. — Կաղապար:Мн.: Полымя, 1980. — С. 12
- ↑ Глод В. В., Майский А. П., Сушкевич Э. С. Футбол-84. — Կաղապար:Мн.: Полымя, 1984. — С. 92
- ↑ Майский А. П., Сушкевич Э. С. Футбол-87. — Կաղապար:Мн.: Полымя, 1987. — С. 80
- ↑ Майский А. П., Сушкевич Э. С. Футбол-90. — Կաղապար:Мн.: Полымя, 1990. — С. 77
- ↑ Юдин Ю. Я ещё поиграю… // Футбол (еженедельник). 8 сентября 1991. № 36 (1630). С. 8—9
- ↑ Писарев В. Скромное обаяние провинции // Футбол (еженедельник). 26 июня 1994. № 25—26 (1775—1776). С. 31
- ↑ Писарев В. Флагман терпит бедствие // Футбол (еженедельник). 19 декабря 1998. № 51 (2009). С. 14—15
- ↑ Кайко С. Человек за бортом. Михаил Вергеенко: персона отчуждения Արխիվացված 2011-10-13 Wayback Machine — Прессбол, 28 апреля 2011, 20:57:46
- ↑ сегодня, СБ-Беларусь (2024-07-17). «Умер знаменитый вратарь золотого состава «Динамо»-1982 Михаил Вергеенко». www.sb.by (ռուսերեն). Վերցված է 2024-07-17-ին.
- ↑ Беларусь, Sputnik (20240716T1000+0300). «Ушел из жизни заслуженный футбольный тренер Михаил Вергеенко». Sputnik Беларусь (ռուսերեն). Վերցված է 2024-07-17-ին.
- ↑ «Умер чемпион СССР по футболу в составе минского «Динамо» Михаил Вергеенко». РБК (ռուսերեն). 2024-07-16. Վերցված է 2024-07-17-ին.
- ↑ «Стало известно, кто подписал открытое письмо спортсменов, выступающих за власть». sport.tut.by (ռուսերեն). 2020-11-24. Արխիվացված է օրիգինալից 2020-11-24-ին. Վերցված է 2020-11-24-ին.
- ↑ «Подписи». athletes.by. Արխիվացված է օրիգինալից 2020-12-07-ին. Վերցված է 2020-12-08-ին.
- ↑ Мелкозеров Н. «Жизнь показала — Косой был прав» — Goals.by, 3 февраля 2012 года. (архивная копия)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на сайте «Сборная Беларуси по футболу»Արխիվացված 2011-04-12 Wayback Machine(ռուս.)
- Mikhail Vergeyenko
- Умер легендарный вратарь чемпионского минского «Динамо»-82 Михаил Вергеенко
|