Միխայիլ Սեբրյակով
Միխայիլ Սեբրյակով | |
---|---|
Ծնվել է | 1798 |
Ծննդավայր | Skurishenskaya, Ուստ-Մեդվեդիցկի օկրուգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 20, 1882 |
Վախճանի վայր | Sebrovo, Ուստ-Մեդվեդիցկի օկրուգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Խարկովի ազգային համալսարան |
Ժանրեր | պոեզիա |
Աշխատավայր | Խարկովի ազգային համալսարան |
Միխայիլ Վասիլևիչ Սեբրյակով (ռուս.՝ Михаил Васильевич Себряков, 1798, Skurishenskaya, Ուստ-Մեդվեդիցկի օկրուգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 20, 1882, Sebrovo, Ուստ-Մեդվեդիցկի օկրուգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն), ռուս բանաստեղծ, գիտնական և նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միխայիլ Վասիլևիչ Սեբրյակովը ծնվել է Սկուրիշենսկոե գյուղում Վասիլև Սեբրյակովի ընտանիքում։ Սովորել է Խարկովի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում։ Ծառայել է կազակական գնդի Լեյբ գվարդիայում։ Նրան շնորհվել են հետևյալ կոչումներին`
- ուրյադնիկ` 1817, հունվարի 20
- կազակական գնդի Լեյբ գվարդիայի յունկեր, 1819, մայիսի 10
- ենթայունկեր, 1820, փետրվարի 25
- կոռնետ, 1820, մարտի 24
- պորուչիկ, 1825, հունիս 18
- 1825 թվականի օգոստոսի 31-ից մինչև 1826 թվականի ապրիլի 3-ը ծառայել է Տագանրոգում
- շտաբս-ռոտմիստր` հրաժարվելով զինվորական ծառայությունից
- 1827 թվականին թոշակի է անցել շտաբս-ռոտմիստրի կոչումով[1]
Աշխատել է որպես զորամիավորման գանձապահ, ռազմական գրասենյակների ասեսոր, Դոնի ազնվականության տարածաշրջանային առաջնորդ։ Սեբրյակովը գյուղարվարձանում ունեցել է մի մեծ պալատ։ Սեբրյակովն ունեցել է ֆիզիկայի և բնական պատմության ուսումնասիրությունների մեծ գրադարան, փոքր աստղադիտարան և օդերևութաբանական կայան։
Մահացել է 1882 թվականի դեկտեմբերի 20-ին։ Թաղված է Սուրբ Միտրոֆանի եկեղեցում։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
1869 թվականին Միխայիլ Սեբրյակովը հրատարակել է «Երեք արբանյակները» գրքույկը, որտեղ պատկերված են եղել Սատուրն մոլորակի նկարները։ Նա հրատարակել է «Բացիլների մասին» (միաբջիջ ջրիմուռներ) գիրքը։ Հրատարակել է «Խոլորձներ» բանաստեղծությունների ժողովածուն։
Սեբրյակովը հետաքրքրվել է նկարչությամբ, գծանկարչությամբ, ճարտարապետությամբ։ Սեբրովոյում կառուցել է տնային մատուռ, որը ստեղծվել է Սկուրիշենսկոյ ավանի տաճարի նմանությամբ` փոքր տեսքով` կանգնեցված Սուրբ Միտրոֆանի պատվին։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Астапенко М. П., Астапенко Г. Д., Астапенко Е. М. Казачья доля — Дон, степь да воля. Ростов н/Д, 2014. с. 303, 320 с.: ил. ISBN 978-5-87259-806-0.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Михаил Васильевич Себряков». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.