Միխայիլ Գալկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Գալկին
դեկտեմբերի 21, 1866(1866-12-21) - 1920
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՕդեսա, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-ճապոնական պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
ՊարգևներՍուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան, Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան

Միխայիլ Գալկին (ռուս.՝ Михаил Сергеевич Галкин, դեկտեմբերի 21, 1866(1866-12-21), Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - 1920, Օդեսա, Ռուսական կայսրություն), Ռուսական կայսերական բանակի գեներալ-մայոր, Ռուսաստանի Հարավի զինված ուժերի կազմում սպիտակ շարժման մասնակից, ռազմական հրապարակախոս, լրագրող, թարգմանիչ, «Պատերազմ և խաղաղություն» ամսագրի խմբագիր և «Եղբայրական օգնություն» ամսագրի խմբագիր-հրատարակիչ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Գալկինը ծնվել է 1866 թվականի դեկտեմբերի 21-ին Պետերբուրգի նահանգի 1-ին գիլդիայի վաճառականի ընտանիքում[2]: Սկզբում սովորել է Պետրովյան առևտրական ուսումնարանում, այնուհետև ավարտել է Սանկտ Պետերբուրգի հետևակազորային յունկերական ուսումնարանը (հետագայում վերանվանվել է Վլադիմիրյան ռազմական ուսումնարան)[3], որից հետո գործուղվել է Վիտեբսկյան 27-րդ հետևակային գունդ, 1889 թվականի նոյեմբերի 12-ին ստացել է ենթապորուչիկի կոչում, 1893 թվականի սեպտեմբերի 1-ից` պորուչիկի[4]: 1900 թվականին Միխայիլ Սերգեևիչ Գալկինը հաջողությամբ ավարտել է Ռուսական կայսերական բանակի Գլխավոր Շտաբի Նիկոլաևյան ակադեմիան[3]: Մասնակցել է Ռուս-ճապոնական[3] և Առաջին համաշխարհային պատերազմներին[2][4]: 1912 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 1914 թվականի դեկտեմբերի 23-ը զբաղեցրել է ռուսական բանակի 46-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետի պաշտոնը, որից հետո մինչև 1916 թվականի փետրվարի 16-ը գնդապետ Գալկինը եղել է 71-րդ Բելյաևսկի հետևակային գնդի հրամանատարը:

1916 թվականին Գալկինը հրամանատարության կողմից արժանացել է գեներալ-մայորի կոչման և նշանակվել 10-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար: 1916 թվականի մայիսի 27-ից մինչև 1916 թվականի սեպտեմբերի 18-ը եղել է 20-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետը: Դրանից անմիջապես հետո նույն պաշտոնին է նշանակվել Գրենադյան կորպուսում, որտեղ պաշտոնավարել է մեկ ամսից պակաս: 1917թվականի հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Ռուսաստանի Հարավի զինված ուժերի կազմում սպիտակ շարժման շարքերում մարտնչել է բոլշևիկների դեմ[4]:

Միխայիլ Սերգեևիչ Գալկինը մահացել է 1920 թվականի հունվարի կեսերին Օդեսսա քաղաքում[4]: Որպես զինվորական գրող` հայտնի է ռուսական ամսագրերում բազմաթիվ հրապարակումներով: Գալկինը որոշ ժամանակ խմբագրել է «Պատերազմ և խաղաղություն» և «Եղբայրական օգնություն» ամսագրերը[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան, 1902
  • Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան սրերով, 1906
  • Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան սրերով, 1906
  • Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան, 1912
  • Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան սրերով, 1914
  • Սրեր և ժապավեն Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան, 1914
  • Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան, 1915
  • Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշան սրերով, 1916

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Боевая служба 27-го пехотного Витебского полка 1703-1903», 1908).
  • «Справочная книга по тактике австро-венгерской армии» Шмида (перевод под его редакцией; Киев, 1911).
  • «Измаил и его военно-исторические памятники» (Одесса, 1902 г.).
  • «Хейгоутай-Сандепу с 12 по 15 января 1905 года», 1910 год)[5].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Война и мир» // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. - СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911-1915.
  2. 2,0 2,1 Михаил Сергеевич Галкин на сайте «Русская армия в Великой войне
  3. 3,0 3,1 3,2 Галкин, Михаил Сергеевич // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. - СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911-1915.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Галкин, Михаил Сергеевич
  5. Биографический словарь. 2000 год.