Jump to content

Միխայիլ Բոգդանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Բոգդանով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մարտի 2, 1952(1952-03-02) (73 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) Պատվո շքանշան Բարեկամության շքանշան
Order of Holy Prince Daniel of Moscow 3rd class Սուրբ Սերգի Ռադոնեժսկու շքանշան Սուրբ Սերաֆիմ Սարովսկու շքանշան Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պատվավոր աշխատակից ՌԴ նախագահի պատվոգիր Order of St. Sergius of Radonezh 3rd class
Order of Jerusalem Զայիդի շքանշան
Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն
և Medal "For Merit to the Chechen Republic"

Միխայիլ Բոգդանով (ռուս.՝ Михаи́л Леони́дович Богда́нов, մարտի 2, 1952(1952-03-02), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս դիվանագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է արաբերենին և անգլերենին։

1974 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1989-1991 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների վարչության բաժնի վարիչ։
  • 1991-1994 թվականներին՝ Սիրիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից։
  • 1994-1997 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 1997-2002 թվականներին՝ Իսրայելում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2002-2005 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն։
  • 2005 թվականի հունվարի 21-ից մինչև 2011 թվականի հունիսի 12-ը Եգիպտոսում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։

2011 թվականի հունիսից համարվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ (ղեկավարում է Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերությունների հարցերը)։

2012 թվականի հունվարի 23-ից հանդիասնում է Ռուսաստանի Դաշնության նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ[1]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ որդի։

Դիվանագիտական աստիճան

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1998 թվականի ապրիլի 17)[2]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2001 թվականի հունվարի 31)[3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Բոգդանով» հոդվածին։