Միխայիլ Ակատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Ակատով
նոյեմբերի 1, 1888(1888-11-01) - անհայտ
ԾննդավայրԿոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրանհայտ
Զորատեսակհետևազոր
Կոչումշտաբս-կապիտան
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
ԿրթությունԿոստրոմայի աստվածաբանական ճեմարան
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»

Միխայիլ Ակատով (ռուս.՝ Михаил Павлович Акатов, նոյեմբերի 1, 1888(1888-11-01), Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն - անհայտ, անհայտ), Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, Ռուսական Կայսերական Բանակի ռազմական ժամանակների սպա, ՌՍՖՍՀ-ի կողմից Քաղաքացիական պատերազմի մասնակից, պարգևատրվել է բարձրագույն պետական պարգևներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

67-րդ հետևակային դիվիզիան 1916 թվականին

Միխայիլ Պավլովիչ Ակատովը ծնվել է 1888 թվականի նոյեմբերի 1-ին Կոստրոմայի նահանգում, եղել է վանականի որդի։ Կոստրոմայի հոգևոր սեմինարիան ավարտելուց հետո 1911 թվականին աշխատել է Ռոդնիկ գյուղի ֆաբրիկային կից ուսումնարանում որպես ուսուցիչ[1]։

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ 1914 թվականին ավարտել է պրապորշիկների դպրոցը, ծառայել է 267-րդ Դուխովշչինի հետևակային գնդում որպես կրտսեր սպա։ Ակատովի ծառայության գունդը մտնում էր 35-րդ բանակային կորպուսի, 67-րդ հետևակային դիվիզիայի կազմի մեջ։ 1917 թվականին Ակատովը ստացել է շտաբս- կապիտանի կոչում և ռազմական գործողություններում ձեռք բերված հաջողությունների համար պարգևատրվել Գեորգիևյան զենքով[2], Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի սրերով շքանշանով[3] և Աննենինյան զենքով։

Քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կամավոր մտել է Կարմիր բանակ, մասնակցել է Քաղաքացիական պատերազմին, եղել 296-րդ հրաձգային գնդի վաշտի հրամանատար։ 1921 թվականին Հեղափոխական ռազմական խորհրդի № 80 հրամանով պարգևատրվել է ՌՍՖՍՀ բարձրագույն պարգևով` Կարմիր Դրոշի շքանշանով[4]։ Ռազմական գործչի հետքը հետագայում կորչում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Памятный календарь 1914 года по Костромской губернии.. — Кострома, 1914. — С. 180.
  2. «Список Георгиевских кавалеров времён Первой мировой войны». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
  3. «Армия и Флот Свободной России» №159 от 7 июля 1917 года
  4. Списки лиц награждённых орденом Красное знамя

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ВП от 12 июля 1916 г. Стр. 37
  • Библиографический справочник — "Военный орден святого великомученика и победоносца Георгия" РГВИА, 2004.