Միդմար ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միդմար ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորԱբերդինշիր[1][2]
Երկիր Միացյալ Թագավորություն
Քարտեզ
Քարտեզ
 Midmar Castle Վիքիպահեստում
Միդմար ամրոցը

Միդմար ամրոց, 16-րդ դարի դղյակ Շոտլանդիայի Աբերդինշիր մարզում, Վեստհիլ քաղաքից 12 կմ դեպի արևմուտք։ Կառուցվել է 1565-1575 թվականների ընթացքում միդմարցի Ջորջ Գորդոնի համար քարտաշ-որմնադիր ու ճարտարապետ Ջորջ Բելի կողմից[3]։ Պահպանվում է որպես Ա դասի կառույց[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս կառույցը կանգնեցվել է ավելի վաղ գոյություն ունեցած աշտարակի տեղում, որն ավերել են Մարի Ստյուարտին հավատարիմ ուժերը 1562 թվականին Հանթլիի 4-րդ կոմս Ջորջ Գորդոնի դեմ պատժիչ արշավի ընթացքում։ Այս արշավի գագաթնակետը Քորիչիի ճակատամարտն էր, որտեղ կռվել է նաև Միդմարի Ջորջ Գորդոնը։ Հետագայում նրան զրկել են իր կալվածքներից, թեև դրանք հետ են վերադարձվել 1565 թվականին, որից հետո նա վարձել է Ջորջ Բելին նոր աշտարակ կառուցելու համար։ 1594 թվականին Գլենլիվետի ճակատամարտից հետո ամրոցի վրա հարձակում է իրականացվել[3]։

1728 թվականին Ալեքսանդր Գրանտը գնել է Միդմար ամրոցն ու այն անվանել Գրանտսֆիլդ[3]։ 1730 թվականից ամրոցը ներսից ու դրսից ձևափոխությունների է ենթարկվել, և մերօրյա ներսակողմյան մասը թվագրվում է այդ ժամանակով։ Վերանորոգումներ են իրականացվել 1840 թվականին[4]։ 1842 թվականից մինչև 1977 թվականն ամրոցն անբնակ է եղել, թեև պահպանվել է 18-րդ դարի սենյակներով հանդերձ[3]։ Վերականգնումն սկսվել է 1977 թվականին և այդ ժամանակից ի վեր այն մասնավոր բնակավայր է։ 2011 թվականի հուլիսին վաճառվել է «Դանա Փեթրոլիում» ընկերության նախկին գործադիր տնօրեն Թոմ Քրոսին £2.8 միլիոն ֆունտով[5]։

16-րդ կամ 17-րդ դարի պարսպապատ այգին նույնպես Ա դասի կառույց է[6]՝ 18-րդ դարում կառուցված արևային ժամացույցի հետ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Historic Environment Scotland ID
  2. Historic Environment Scotland ID
  3. 3,0 3,1 3,2 3,3 Midmar castle, walled garden
  4. 4,0 4,1 [1]
  5. «Former oil boss king of the castle». The Press and Journal. 2011 թ․ հուլիսի 27.
  6. Կաղապար:Historic Environment Scotland
  7. «MIDMAR CASTLE, SUNDIAL (LB16263)». portal.historicenvironment.scot. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միդմար ամրոց» հոդվածին։