Jump to content

Միապետության չեղարկման հայտարարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միապետության վերացման հռչակումը, Լեոպոլդ Մորիչի անվան բրոնզ, Հանրապետության հուշարձան, Հանրապետության հրապարակ, Փարիզ, 1883 թվական

Ֆրանսիական հեղափոխության ընթացքում միապետության չեղարկման հայտարարումը (ֆր.՝ Proclamation de l ' abolition de la royauté) հռչակվեց Ֆրանսիայի ազգային կոնվենցիայի կողմից՝ 1792 թվականի սեպտեմբերի 21-ին։

Կոնվենցիայի պատվիրակներին հանձնարարվել էր վերջ դնել ճգնաժամին, որը ծագել էր Լյուդովիկոս XVI-ի ՝ դեպի Վարեն կանխված փախուստից (1791 թվականի հունիս) և Թյուիլրիի արյունալի գրավումից հետո (1792 թվականի օգոստոսի 10)։ Նրանց միջին դասի ծագումը և նրանց քաղաքական ակտիվությունը նշանակում էր, որ նրանց մեծ մասը համակրանք չէր տածում միապետության նկատմամբ և սեպտեմբերի 20-ին Վալմիի ճակատամարտի հաղթանակը (հեղափոխության առաջին ռազմական հաջողությունը) տեղի ունեցավ նրանց հանդիպման նույն օրը, դրանով իսկ հաստատելով նրանց համոզմունքները։

Առաջարկի վերացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ պատգամավոր Ժան-Մարի Կոլո դ'Էրբուան առաջարկեց վերացնել, նա հանդիպեց փոքրիկ դիմադրության, հատկապես Կլոդ Բազիրը` Ժորժ Ջեքուիզ Դանտոնի ընկերը, փորձեց զսպել ոգևորվածությունը, առաջարկելով քննարկումներ անցկացնել նախքան որևէ որոշում կայացնելը։ Սակայն քահանա Հենրի Գրեգորը՝ Բլոիսի սահմանադրական եպիսկոպոսը, վճռականորեն պատասխանեց ցանկացած բանավեճի առաջարկությանը։

«Ի՞նչ կարիք կա քննարկման, երբ բոլորը համաձայն են։ Թագավորները հրեշներն են ինչպես բարոյական առումով, այնպես էլ ֆիզիկական։ Դատարանները հանցագործությունների արհեստանոց են, կոռուպցիայի նախասրահ եւ բռնակալների բույն։ Թագավորների պատմությունը դա ազգերի վկայագրությունն է»։

Ժան-Ֆրանսուա Դյուգան աջակցում էր նրան՝ հայտարարելով, որ ցանկացած բանավեճ անիմաստ կլինի "այն բանից հետո, երբ օգոստոսի 10-ին կտարածվեն լույսերը"։ Այս կարճ վեճը բանավեճերի առիթ դարձավ և միաձայն ընդունվեց որոշում ՝ հռչակելով Ֆրանսիայի առաջին հանրապետությունը։

Դարաշրջանի վերջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետության հռչակումից հետո աճել էին նախկին ռեժիմի մնացորդների վերացման ուղղությամբ պայքարը[1]։ Քանի որ մոտենում էր Հանրապետության հռչակման առաջին տարելիցը, կոնվենցիան ընդունեց մի շարք օրենքներ, փոխարինելով տարածված հին կարգերը և չափման համակարգերը, ներառյալ հին քրիստոնեական օրացույցը[2]։ Այս դրամատիկ փոփոխությունը հզոր խթան հանդիսացավ աճող հակակրոնական հոսքի համար[1], որն էլ բերեց Ֆրանսիայի ապաքրիստոնեացմանը։ Ֆրանսիական նոր հանրապետական օրացույցը հետ մղեց բոլոր քրիստոնեական կողմնորոշիչները և 1792 թվականի սեպտեմբերի 22-ը համարեց Հանրապետության առաջին լիարժեք օրը միապետությունից հետո՝ որպես առաջին տարվա առաջին օր[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Doyle, William (1990). The Oxford History of the French Revolution (2nd ed.). Oxford; New York: Oxford University Press. էջ 206. ISBN 0-19-925298-X.
  2. 2,0 2,1 Doyle, p. 194.