Jump to content

Միանգամյա օգտագործման դրախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միանգամյա օգտագործման դրախտ
ռուս.՝ Одноразовый рай
Տեսակմուլտֆիլմ
ԵրաժշտությունԱրեգ Նազարյան
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունMaster-film?
Տևողություն3 րոպե
Պատկերի ձևաչափBetacam SP?
Թվական2003[1]

«Միանգամյա օգտագործման ցանկ» (ռուս.՝ «Однора́зовый рай»), 2003 թվականի[2] կարճամետրաժ մուլտֆիլմ, որը նորովի է մեկնաբանում Ադամի ու Եվայի պատվիրազանցության պատմությունը։

Մուլտֆիլմի անոտացիան՝ «Հետաքրքրասիրությունը արատ չէ, այլ առաջընթաց»[3][4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ներկայացնում է Ադամի ու Եվայի մեղսագործության ոչ ավանդական պատմությունը։ Մուլտֆիլմի ընթացքում հնչում են իրադարձությունների մասնակիցների արձակած առանձին ձայներ, ինչպես նաև օրիգինալ երաժշտություն, սակայն հերոսները չեն խոսում։

Սկզբում ցուցադրվում է բնապատկերի մի հատված, ապա բնապատկերն ամբողջությամբ։ Երկնագւյն ծաղիկներով պատված բլուրների գագաթներին երևում են առանց ծաղիկների փոքր մարգագետիններ, որոնցից մեկում աճել է բարու և չարի ճանաչման ծառը։

Ծաղիկների վրայով նախ քայլում, ապա վազում են Ադամն ու Եվան։ Եվան գնում է առջևից և Ադամին տանում ծառի մոտ։ Նրանց անցած ճանապարհին մնում է տրորված ծաղիկների շերտը։ Եվան ունի երկար մազեր և բավական նկատելի կուրծք, իսկ Ադամը ճաղատ է ու առանց սեռական որոշակի հատկանիշների։

Որդը կրծում է խնձորը ներսից և հանկարծ լսում է, որ ինչ-որ մեկն այն կրծում է դրսից։ Որդը փորձում է դուրս գալ, բայց այդ պահին լսվում է խնձորը հերթական անգամ կծելու ձայնը, և որդի շուրջն ամեն ինչ սևանում է։

Ադամն ու Եվան դադարում են ծամել, Եվան զկրտում է։ Ադամը նետում է խնձորը, որը նախքան այդ ուտում էր։ Ադամը նույնպես զկրտում է, ինչից հետո Երկրի առաջին մարդւ մոտ հայտնվում է առնանդամը, որը հիշեցնում է Ադամի կոլւ տված որդին։ Ադամը շփոթված է, իսկ Եվան դիտում է նրան, ապա բռնում գլուխն ու գոռում։ Նրա գոռոցից շուրջը գտնվող ծառերի խնձորդներից դուրս են գալիս բոլոր որդերը՝ տեսնելու, թե ինչ է պատահել։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Աննա Քոլոզյան
Սցենարիստ Աննա Քոլոզյան
Նկարիչ Աննա Քոլոզյան
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Աննա Քլոզյան,
Աննա Չիստովա
Պրոդյուսերներ Վյաչեսլավ Մայասով,
Ալեքսանդր Գերասիմով
Կոմպոզիտոր Արեգ Նազարյան
Հնչյունային օպերատորներ Լ. Հախվերդյան,
Արեգ Նազարյան

Փառատոններ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 ֆիլմը մասնակցել է «Նիկա» կինոփառատոնի մրցութային ծրագրին[5].
  • Ֆիլմը մասնակցել է Սուզդալ-2005 փառատոնի ինֆորմացիոն ծրագրին[3][6],
  • 2005 թվականին ֆիլմը մասնակցել է «ԲԻՄԻՆԻ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին (Ռիգա)[7]։
  • 2008 թվականին ֆիլմը մասնակցել է ժամանակակից ռուսական անիմացիայի «ReАнимация» փառատոնի ծրագրին (Կրասնոդար)[8]։
  • 2010 թվականին ֆիլմը մասնակցել է Ռուսական կինոյի փառատոնին (Festival du cinéma russe à Honfleur) Օնֆլերում[4]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմում օգտագործվել է Արտո Թունջբոյաջյանի երաժշտությունը։ Լուսագրերում նշված են երկու կոմպոզիտորներ՝ Արտո Թունջբոյաջյան և Արեգ Նազարյան[9], ընդ որում՝ առաջինը նշված է Թունջբոյաջյանի անունը, սակայն «Аниматор.ру» կայքում ֆիլմում Թունջբոյաջյանի երաժշտությունն օգտագործելու մասին ինֆորմացիան բացակայում է[3], ինչպես նաև նրա անունը նշված չէ կոմպոզիտորների ամբողջական ցանկում «Аниматор.ру» կայքում[10]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսլան Սաղաբալյանի հոդվածում «Միանգամյա օգտագործման դրախտ» մուլտֆիլմի հերոսներ Ադամն ու Եվան սկզբում բնութագրվում են որպես «երկու անսեռ արարածներ», «անդրոիդներ»[7]։
  • 2017 թվականի հունիսին վիդեոբլոգեր Պիկուլին հրապարակել է մուլտֆիլմի 10 րոպեանոց վերլուծություն, որը մուլտֆիլմի բովանդակությունն ասոցացնում է դպրոցներում «ՈՒղղափառ մշակույթի հիմունքներ» առարկայի ներմուծման հետ[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20050119195814/http://www.masterfilm.ru/film.php?id=22
  2. «Одноразовый рай (2003)». masterfilm.ru. 2005 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Российская анимация в буквах и фигурах | Фильмы | «ОДНОРАЗОВЫЙ РАЙ»». animator.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  4. 4,0 4,1 «Одноразовый рай». kinoglaz.fr. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  5. «Новости | В этом году за обладание Национальной кинематографическ...». Аниматор.ру. 2004 թ․ փետրվարի 29. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. «Информационная программа - Открытый Российский фестиваль анимационного кино - Архив › Суздаль-2005». suzdalfest.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  7. 7,0 7,1 Руслан Сагабалян (2005-06). «Одноразовый рай Анны Колозян». Ноев Ковчег (газета). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  8. «Фестиваль современной российской анимации "ReАнимация"». yuga.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  9. «Короткометражные мультфильмы - Одноразовый рай (2m46s)». youtube.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  10. «Российская анимация в буквах и фигурах | Персоналии | композиторы на букву Т». animator.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  11. Пикули (2017 թ․ հունիսի 2). «ПатриотМУЛЬТЫ — Одноразовый рай (богомерзкий обзор)». youtube.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]