Միայնակ խաղացողը
Միայնակ խաղացողը ռուս.՝ Одинокий игрок | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | դրամա |
Թվական | 1995 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Բասով |
Դերակատարներ | Վալերի Նիկոլաև |
Երաժշտություն | Վլադիմիր Դաշկևիչ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
«Միայնակ խաղացող» (ռուս.՝ «Одинокий игрок»), ռուսական արտադրության գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 1995 թվականին Էդուարդ Վոլոդարսկու «Беги, беги, Вечерняя Заря» պիեսի հիման վրա «Մոսֆիլմ» կինոստուդիայում[1][2]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում XX դարի 80-ական թվականների վերջին Մոսկվայում։ Երիտասարդ տաղանդավոր մաթեմատիկոս Միտյա Սուխոժիլովն աշխատում է Մոսկվայի ԳՀԻ-ներից մեկում։ Միտյայի փոխարեն մեկ ուրիշը, ունենալով նրա տաղանդը, փայլուն գիտական կարիերա կաներ, բայց Միտյային խանգարում է երկու հանգամանք. նախ՝ նա շատ անկախ բնավորություն ունի, երկրորդ՝ նա ձիարշավարանում և տոտալիզատորի հանդեպ կործանարար կիրք ունի։ Լինելով մաթեմատիկոս՝ Միտյան կարծում է, որ հորինել է ընդհանրական հաղթական բանաձև, և հաղթանակը այժմ ժամանակի հարց է։ Շուտով պարզվում է, սակայն, որ ձիարշավարանի մրցումները վերահսկում է մաֆիան, և պատահական մարդու համար գրեթե անհնար է հաղթելը․ շահումները հայտնվում են «անհրաժեշտ» մարդկանց գրպաններում։ Իմանալով այդ մասին՝ մոլի խաղացող Միտյա Սուխոժիլովը չի հրաժարվում շահելու իր ծրագրերից և պայքարի մեջ է մտնում մաֆիայի դեմ։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Վալերի Նիկոլաև | մաթեմատիկոս, կրտսեր գիտաշխատող | Միտյա Սուխոժիլով
Օլգա Մաշնայա | Միտյայի կինը | Կատյա Սուխոժիլովա
Անդրեյ Սոկոլով | Միտյայի գործընկերը | Վադիմ Կորոբով
Բոգդան Ստուպկա | Միտյայի պետը | Պավել Կոնդրատևիչ
Վլադիմիր Իլյին | Միտյայի ընկերը | Միշա
Վիկտոր Կրեմլյով | ձիարշավարանի աշխատող | Գուրոնկին
Ալեքսեյ Գուսկով | մաեստրո ձիարշավորդ | Սպիրկին
Անտոն Տաբակով | Միտյայի դասընկերն ու ընկերը | Իգոր
Իրինա Ապեկսիմովա | Իգորի ընկերուհին | Լյուսյա
Դարյա Լյուբաշինա | Միտյայի դուստրը | Մաշա
Էդուարդ Վոլոդարսկի | ձիարշավային մաֆիայի ղեկավար | «Տարեց»
Ալեքսանդր Սպորիխին | «Տարեցի» ենթական |
Ալեքսանդր Բորովիկով | «Տարեցի» ենթական |
Եվգենի Սոկուրով | «Տարեցի» ենթական |
Յուրի Սարանցև | մետրդոտել ռեստորանում |
Ալեքսեյ Վոյտյուկ | ոստիկան |
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարի հեղինակ՝ Էդուարդ Վոլոդարսկի
- Ռեժիսորներ՝ Վլադիմիր Բասով կրտսեր, Օլգա Բասովա
- Օպերատոր՝ Սերգեյ Տկաչենկո
- Նկարիչ՝ Օլեգ Բուլախով
- Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Դաշկևիչ
- Պրոդյուսեր՝ Վիկտոր Գլուխով
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Միայնակ խաղացող» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Միայնակ խաղացող» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|