Միաձուլման պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միաձուլման պայմանագիր
Եվրոպական համայնքների Միասնական խորհրդի և Միասնական հանձնաժողովի ստեղծման մասին պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
1965 թվականի ապրիլի 8
Բրյուսել, Բելգիա
Ուժի մեջ է մտել 1967 թվականի հուլիսի 1

«Միաձուլման պայմանագիր» (կամ Բրյուսելի պայմանագիր[1]), եվրոպական պայմանագիր, որը միավորեց ածխի և պողպատի եվրոպական միության, Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի և Եվրոպական տնտեսական համայնքի մարմինները մեկ կազմակերպական կառուցվածքի մեջ։

Պայմանագիրը ստորագրվել Է Բրյուսելում 1965 թվականի ապրիլի 8-ին և ուժի մեջ է մտել 1967 թվականի հուլիսի 1-ից։ Դրանում նշվում է, որ ԵՏՀ հանձնաժողովը և ԵՏՀ խորհուրդը պետք է փոխարինեն հանձնաժողովին և Եվրատոմի խորհրդին, ինչպես նաև ԱՊԵՄ-ի Գերագույն մարմնին և խորհրդին։ Չնայած յուրաքանչյուր մարմին մնաց իրավաբանորեն անկախ, հայտնվեցին ընդհանուր ինստիտուտներ (մինչ այս պայմանագիրը, արդեն կար ընդհանուր խորհրդարանական վեհաժողով և դատարան), բոլորը միասին հայտնի էին որպես Եվրոպական համայնքներ։ Այս պայմանագիրը ոմանց կողմից դիտարկվում է որպես ժամանակակից Եվրոպական Միության գոյության իրական սկիզբ։

Այս պայմանագիրը լուծարվեց 1997 թվականին կնքված Ամստերդամի պայմանագրով, որը չեղյալ հայտարարեց այն։

1957 թվականի մարտի 25-ի կոնվենցիայի դրույթներից հիմնական տարրերը եվրոպական համայնքի համար ընդհանուր որոշ հաստատությունների և 1965 թվականի ապրիլի 8-ի Եվրոպական համայնքի միասնական խորհրդի և միասնական հանձնաժողովի ստեղծման մասին պայմանագրի դրույթներից, սակայն 5-րդ կետում նշված արձանագրությունից բացառություններով, պետք է չեղյալ հայտարարվեն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Брюссельский договор (Европейская история 1965-93) — Британская Онлайн Энциклопедия». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]