Մթնաձորի «չարքը»

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մթնաձոր (այլ կիրառումներ)
Մթնաձորի «չարքը»
Ժանրպատմվածք
ՀեղինակԱկսել Բակունց
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակչություն«Մթնաձոր» ժողովածու
Հրատարակվել է1927 թվական
ՇարքՄթնաձոր
ՎիքիդարանՄթնաձորի «չարքը»

Մթնաձորի «չարքը», Ակսել Բակունցի պատմվածքներից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է 1927 թվականին «Մթնաձոր» ժողովածուի մեջ[1], ապա տպագրվել է Բակունցի Երկերի 1955 և 1964 թվականների հրատարակություններում։ Տպարանային ձեռագիրը բաղկացած է 17X23 սմ 21 փոքրադիր թերթերից, որոնց յուրաքանչյուրի մեկ էջում բնագիրը մաքուր գրված է հեղինակի ձեռքով՝ մուգ-մանուշակագույն թանաքով։ Էջերը համարակալված են։ Պատմվածքի վերջում թվական չկա նշված, կա միայն Ակսել ստորագրությունը, որի վրա կապույտ մատիտով գիծ է քաշված։ Հավանաբար գրողը գիծը քաշել է, որ չշարվի։

Ըստ Ակսել Բակունցի Երկերի ժողովածուի 1-ին հատորի բնագրերի և ծանոթագրությունների հեղինակ Ռաֆայել Իշխանյանի ենթադրության՝ տպարանային այդ բնագիրը Բակունցը պատրաստել է որևէ պարբերականի ուղարկելու նպատակով և ոչ իր առաջին ժողովածուի համար, դրա ապացույցն են Ակսել ստորագրությունը և էջերի առանձին համարակալումը։ Ռաֆայել Իշխանյանը ենթադրում է նաև, որ պատմվածքի հերոսուհու՝ ընկեր Ասյայի նախակերպարը հանդիսացել է Բակունցի ավագ քույրը՝ Աննան, որը 1920-ական թվականներին Զանգեգուրի գյուղական կանանց մեջ աշխատանք էր տանում[2]։

Պատմվածքը տպագրվում է ըստ Ակսել Բակունց «Մթնաձոր» (Ժողովածու), Երևան, 1927 բնագրի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ակսել Բակունց/20
  2. Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին, էջ 636, ծանոթագրությունը՝ Ռաֆայել Իշխանյանի