Մեր սիրտը
Մեր սիրտը ռուս.՝ Наше сердце | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1946 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Ստոլպեր |
Սցենարի հեղինակ | Եվգենի Գաբրիլովիչ և Boris Galin? |
Դերակատարներ | Միխայիլ Կուզնեցով և Վլադիմիր Դրուժնիկով |
Օպերատոր | Valentin Pavlov? և Սերգեյ Ուրալով |
Երաժշտություն | Նիկոլայ Կրյուկով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 82 րոպե |
«Մեր սիրտը» (ռուս.՝ «Наше сердце»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Ալեքսանդր Ստոլպերը 1946 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիայում։ Թողարկվել է 1947 թվականի ապրիլի 16-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին խորհրդային ավիացիոն արդյունաբերության աշխատողների նորարարության մասին։
Օդաչու Սաշա Սամոխինը կռվում է առաջնագծում և մշակում օդային մարտեր վարելու նոր մարտավարություն։ Մոսկվայից հեռու տեղակայված քաղաքում կոնստրուկտոր Կազակովի ղեկավարությամբ ավիացիոն գործարանում նոր գերարագ օդանավ է նախագծվում։ Երբ Մոսկվայում թույլ են տալիս հավաքել այդ ինքնաթիռը, նրա փորձարկման համար թիկունք է ժամանում կործանիչ ինքնաթիռի օդաչու Սամոխինը, որն արդեն Խորհրդային Միության հերոս է դարձել։ Նրան ոչ պարտադիր թվացող գործուղումը նրան դուրս է բերում ինքնավստահության սովորական վիճակից։ Բայց նոր ինքնաթիռի նախագիծը գրավում է Սամոխինին, և նա ընդգրկվում է գործարանի լարված աշխատանքի մեջ[1]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միխայիլ Կուզնեցով – Ալեքսանդր Վասիլևիչ Սամոխին, կործանիչ ինքնաթիռի օդաչու
- Վլադիմիր Դրուժնիկով – Սերգեյ Միտրոֆանովիչ Կազակով, ավիակոնստրուկտոր
- Նինա Զորսկայա – Օլգա Պետրովնա Կորնեևա
- Վիկտորյա Գերմանովա – Վարվառա Իվանովնա
- Յուրի Լյուբիմով – Յակով Լապշին, կործանիչ ինքնաթիռի օդաչու, «Սամոխինի օդային ստվեր»
- Անդրեյ Պետրով – Անդրեյ Գուսենկո, «Գուս», կործանիչ ինքնաթիռի օդաչու
- Վասիլի Զայչիկով – Պոտապիչ, ավիակոնստրուկտոր
- Նինա Արխիպովա – Կատյա, ուսուցչուհի
- Ալեքսանդր Խանով – Զուրով, գնդապետ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ Եվգենի Գաբրիլովիչ, Բորիս Գալին, Նիկոլայ Դենիսով
- Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Ստոլպեր
- Բեմադրող օպերատոր՝ Վալենտին Պավլով, Սերգեյ Ուրալովի մասնակցությամբ
- Բեմադրող նկարիչ՝ Իոսիֆ Շպինել
- Կոմպոզիտոր՝ Նիկոլայ Կրյուկով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Советские художественные фильмы. Аннотированный каталог: Звуковые фильмы (1930-1957) / Мачерет А. В., Глаголева Н. А., Зак М. Х. и др.. — М.: Искусство, 1961. — Т. II. — С. 373. — 784 с. «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Наше сердце». Шедевры старого кино / Телеканал «Россия – Культура» Արխիվացված 2020-10-24 Wayback Machine
|