Մերուժան (բանաստեղծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերուժան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 13, 1940(1940-06-13)
ԾննդավայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 26, 2022(2022-01-26)[1] (81 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ և խմբագիր

Մերուժան Արտաշեսի Հովհաննիսյան (հայտնի է «Մերուժան» գրական անվամբ, հունիսի 13, 1940(1940-06-13), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 26, 2022(2022-01-26)[1]), հայ բանաստեղծ, խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերուժանը ծնվել է 1940 թվականի հունիսի 13-ին, Վաղարշապատում։ 1957 թվականին եղել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի ազատ ունկնդիր, ապա սովորել է Երևանի պետական համալսարանում։ Եղել է «Հայ երիտասարդների միություն» (ՀԵՄ) խորհրդի անդամ։ Մերուժանի բնակարանում տեղի են ունեցել «Հայ երիտասարդների միության» մի շարք հավաքներ։ 1963 թվականին կայացած ընդլայնված հավաքին մասնակցել է մի քանի տասնյակ մարդ և ընտրվել է ՀԵՄ յոթ հոգանոց խորհուրդը (նույնպես տեղի է ունեցել Մերուժանի բնակարանում)։ Եղել է կազմակերպության ամենաակտիվ մասնակիցներից մեկը[2]։ Ընդհատակյա տպարան հիմնելու համար տպատառեր և տպագրական հաստոցի մասեր հայթայթելու գործը նա է հաջողել, կարողացել է գրամեքենաներ ձեռք բերել։ Եվրոպական հայալեզու մամուլում տպագրելու նպատակով կարողացել է մի շարք ստեղծագործություններ ուղարկել արտերկիր։ 1963 թվականի դեկտեմբերի 29-ին կալանավորվել է, դատապարտվել է 5 տարի ազատազրկման։ Դրսևորած ըմբոստ վարքի պատճառով էլ ավելի է խստացվել նրա ռեժիմը, և մորդովական խիստ ռեժիմի քաղկալանավորների համար նախատեսված կալանավայրերից Մերուժանին տեղափոխել են Վլադիմիրի բանտ։ Ազատ արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան։ Պահպանել է իր կապերն այլախոհական շրջանակների հետ։ 1968 թվականին մասնակցել է Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) անդամների հրատարակած «Երկունք» թռուցիկի երկրորդ համարի նախապատրաստման աշխատանքներին։ Մասնակցել է նաև այդ թռուցիկի առաջնորդող՝ «Հայաստանն ապագայում» վերնագրով հոդվածի մշակման աշխատանքներին, որը, սակայն, ԱՄԿ-ականների ձերբակալման պատճառով չի հրապարակվել։ Հետագայում դատապարտվել է ևս մեկ անգամ։ Այս դատապարտումը, սակայն, չի առնչվել հասարակական-քաղաքական գործունեությանը։ 1982 թվականին կրկին ձերբակալվել է նույն մեղադրանքով, դատապարտվել 14 տարվա ազատազրկման։ 1992 թվականին վաղաժամ ազատվել է կալանքից և արդարացվել[3]։

Մահացել է 2022 թվականի հունվարի 26-ին։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծական ժողովածուների, գրքերի ու հուշագրությունների հեղինակ է[4]։ 2000-2003 թվականներին եղել է «Ժամանակ» օրաթերթի խմբագիր, 2003 թվականից՝ «Հարթակ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր։ Հեղինակ է «Լուսամփոփ» (1976), «Ընթացք» (1992), «Վերջալույսի խոհեր» (1997), «Խոսքեր հրաժեշտից առաջ» (1997), «Մորմոքի պսակներ» (2001), «Ընտրանի» (2004), «Մեներգ» (2007), «Վլադիմիրի բանտում» (2007) գրքերի։ Մերուժանի գործերը թարգմանվել են ռուսերեն, անգլերեն[3]։

Մերուժանը գրել, ապա՝ ինքն էլ տպագրել ու բազմացրել է «Հայկական դատի 85 տարին» հոդվածը, որը հետագայում նախաքննության կողմից որակվել է որպես խիստ հակախորհրդային ու դրվել Մերուժանին առաջադրված մեղադրանքների հիմքում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սահմաններ։ Բանաստեղծություններ։ Երևան։ «Առերեսում»-Անի, 1997[5]։
  • Շարքեր։ Բանաստեղծություններ։ Երևան։ «Առերեսում»-Անի, 1999[6]։
  • Մորմոքի գիշերներ։ Մերուժան (Մերուժան Արտաշեսի Հովհաննիսյան), «Առերեսում»-ԱՆԻ, 2003, 88 էջ[7]։
  • Վլադիմիրի բանտում։ Վիպակ ըստ եղելությանց։ Երևան։ Զանգակ-97, 2003[8]։
  • Во Владимирской тюрьме: Повесть о пережитом, 2003.
  • Առանց նրանց։ Արձակ էջեր։ Հուշագրություն։ Երևան։ «Զանգակ-97», 2007[9]։
  • Երեք գիրք։ Ժողովածու։ Երևան։ «Զանգակ-97», 2008[10]։
  • Ջազ։ Համաշխարհային պոեզիայի էջերից։ Երևան։ «Զանգակ-97», 2009[11]։
  • Զղջում։ [Մանկական բանաստեղծություններ] Երևան։ «Զանգակ-97», 2009[12]։
  • Մորմոքներ։ Երևան։ «Զանգակ-97», 2010[13]։
  • Փափուկ երգեր։ Բանաստեղծություններ։ Երևան։ «Զանգակ-97», 2010[14]։
  • Երկվորյակ։ Բանաստեղծություններ։ Երևան։ «Զանգակ-97», 2010[15]։
  • Մելամաղձ։ Բանաստեղծություններ։ Երևան։ «Զանգակ-97», 2011[16]։
  • Զղջում։ [Մանկական բանաստեղծություններ] Երևան։ «Իրավունք», 2011[17]։
  • Անփույթ տողեր։ [Բանաստեղծություններ]։ Երևան։ Հեղինակային հրատարակություն, 2012[18]։
  • Ցավի ընդերքից։ Բանաստեղծություններ։ Երևան։ Գասպրինտ, 2014[19]։
  • Ասք հիշատակյաց / Ժողովածու / Երևան։ Հեղինակային հրատարակություն, 2015[20]։
  • Անարև ստվերներ։ Երևան։ Սպիկա, 2016[21]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է գրող, բանաստեղծ, այլախոհ, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ Մերուժանը
  2. «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում․ Մերուժան Հովհաննիսյան». Hetq.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  3. 3,0 3,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 103։
  4. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  5. Մերուժան (1997). Սահմաններ։ Բանաստեղծություններ. Երևան: Առերեսում-Անի.
  6. Մերուժան (1999). Շարքեր։ Բանաստեղծություններ. Երևան: Առերեսում-Անի.
  7. Հովհաննիսյան), Մերուժան (Մերուժան Արտաշեսի (2003). Մորմոքի գիշերներ. «Առերեսում»-ԱՆԻ. ISBN 9789993088783.
  8. Մերուժան (2003). Վլադիմիրի բանտում։ Վիպակ ըստ եղելությանց. Եր: Զանգակ-97. ISBN 9789993025764.
  9. Մերուժան (2007). Առանց նրանց։ Արձակ էջեր։ Հուշագրութ. Երևան: Զանգակ-97. ISBN 9789993025764.
  10. Մերուժան (2008). Երեք գիրք։ Ժողովածու. Երևան: Զանգակ-97. ISBN 9789993025764.
  11. Մերուժան (2009). Ջազ։ Համաշխարհային պոեզիայի էջերից. Երևան ։: Զանգակ-97.
  12. Մերուժան; Կանթեղ, Ցոլակ (2009). Զղջում։ Մանկական բանաստեղծություններ. Երևան: Զանգակ-97. ISBN 9789993025764.
  13. Մերուժան (2010). Մորմոքներ. Երևան: Զանգակ 97. ISBN 9789993025764.
  14. Մերուժան (2010). Փափուկ երգեր։ Բանաստեղծութ. Երևան: Զանգակ 97. ISBN 9789993025764.
  15. Մերուժան (2010). Երկվորյակ։ Բանաստեղծութ. Երևան: Զանգակ 97. ISBN 9789993025764.
  16. Մերուժան (2011). Մելամաղձ։ Բանաստեղծություններ. Երևան: Զանգակ-97. ISBN 9789994118564.
  17. Մերուժան (2011). Բարաքաթյան, Վ (ed.). Զղջում։ Մանկական բանաստեղծություններ. Երևան: Իրավունք.
  18. Մերուժան (2012). Անփույթ տողեր։ Բանաստեղծություններ. Երևան: Հեղինակային հրատարակություն.
  19. Մերուժան (2014). Ցավի ընդերքից։ Բանաստեղծություններ. Երևան ։: Գասպրինտ.
  20. Մերուժան (2015). Ասք հիշատակյաց / Ժողովածու. Երևան: Հեղինակային հրատարակություն.
  21. Մերուժան (2016). Անարև ստվերներ։ Բանաստեղծություններ. Երևան: Սպիկա. ISBN 9789939854236.