Մերլին Ուեսկոֆը (ծննդյան անուն) ծնվել է 1922 թվականին Ֆիլադելֆիայում, Փենսիլվանիա։ 1942 թվականին ավարտել է Թեմփլի համալսարանը։ Նույն թվականին նա աշխատանքի է ընդունվել Մուրի Էլեկտրատեխնիկայի դպրոց՝ եղանակի հաշվարկներ կատարելու համար, քանի որ նա փայլուն աշխատում էր հաշվիչ մեքենայի վրա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Մերլինը տեղափոխվել է այլ բաժին, որը զբաղվում էր ձգաբանության հետագծերի հաշվարկով[1]։ 1945 թվականին Մերլինը և հինգ այլ աղջիկներ ընտրվել են ԷՆԻԱԿ առաջին ընդհանուր նշանակության էլեկտրոնային թվային համակարգիչի ծրագրավորողներ։
1947 թվականին Մերլինն ամուսնության պատճառով լքել է ծրագրավորողների խումբը․ նա ամուսնացել է բժիշկ Ֆիլիպ Մելցերի հետ և կրել վերջինիս ազգանունը։ Դրանից հետո նա կամավոր աշխատանք է կատարել գրադարանում, կիրակնօրյա դպրոցում և տուն առաքման ծառայությունում։ Իր կյանքի վերջին չորս տարիներին Մերլինը մոտ 500 գլխարկ է գործել «Սյուզան Գ. Կոմեն» կազմակերպության համար՝ քիմիաթերապիայի արդյունքում մազերը կորցրած կանանց համար։
Մերլին Մելցերը մահացել է 2008 թվականի դեկտեմբերի 7-ին, Յարդլի քաղաքում (Փենսիլվանիա), որտեղ նա ամուսնու հետ մշտապես ապրում էր 1957 թվականից[2]։
1996 թվականին լույս է տեսել «ԷՆԻԱԿ-ի կանայք» գիրքը
1997 թվականին Մերլին Մելցերի և նրա հինգ կին գործընկերների անուններն ընդգրկվել են «Կանայք տեխնոլոգիաների ոլորտում» միջազգային փառքի սրահում[3][4]
Կանայք աշխատում են ԷՆԻԱԿ համակարգչով2010 թվականին Էկրան Է բարձրացել ամերիկյան «Հույժ գաղտնի գեղեցկուհիներ. Երկրորդ համաշխարհային պատերազմի կին ծրագրավորաղները» վավերագրական ֆիլմը։