Մերի Ռենո
Մերի Ռենո | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Eileen Mary Challans |
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1905[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 13, 1983[1][2][3][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Քեյփթաուն, ՀԱՀ[2] |
Մասնագիտություն | վիպասան, կենսագիր, բուժքույր և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ՀԱՀ |
Կրթություն | Սանկտ Հյուի քոլեջ[4] և Clifton High School? |
Ժանրեր | պատմավեպ |
Էյլին Մերի Չալենս[5] (անգլերեն՝ Eileen Mary Challans, սեպտեմբերի 4, 1905[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][2] - դեկտեմբերի 13, 1983[1][2][3][…], Քեյփթաուն, ՀԱՀ[2]), անգլիացի գրող, ով թողել է Հին Հունաստանի մասին պատմական վեպերի մեծ ժառանգություն։ Գրել է «Թեսևս», «Սոկրատես», «Պլատոն», «Ալեքսանդր Մակեդոնացի» գեղարվեստական վեպերը և վերջինիս՝ Մակեդոնացու վավերագրական կենսագրությունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ֆորեսթ Գեյթում (անգլ.՝Forest Gate) և կրթությունը ստացել Օքսֆորդի Սեյնթ Հյուզ քոլեջում և ստացել դիպլոմ՝ «Անգլերեն լեզու» բաժինն ավարտելու համար, 1928 թվականին։ 1933 թվականին Օքսֆորդի Ռեդքլիֆի անվան հոսպիտալում անցել է բուժքույրական դասընթացներ։ Այդ ժամանակաշրջանում նա մտերմանում է բուժքույրերից մեկի՝ Ջուլի Մյուլարդի հետ, և նրանց մտերմությունը վերածվում է ռոմանտիկ հարաբերությունների։
Դեռ Դենքրիքի շտապ օգնությանում և Ռեդքլիֆի վիրաբուժական բաժանմունքում աշխատելու ժամանակ նա սկսում է ստեղծագործել։
Առաջին վեպը՝ «Սիրո նպատակները» (Purposes of Love) հրատարակվել է 1939 թվականին։ Վեպը արդիական էր։ 1948 թվականին «Հյուսիսի դեմքը» (North Face) հաղթանակ բերեց նրան Մետրո-Գոլդուին-Մայեր (անգլ.՝ Metro-Goldwyn-Mayer, կրճ.` «MGM») մրցույթում, որի համար նա ստացավ 150000 դոլար և ընկերուհու հետ տեղափոխվեց Հարավաֆրիկյան Հանրապետություն, որտեղ էլ շարունակեց ազատ գրել համասեռամոլների մասին։ 1956 թվականին Ռենոն հրատարակեց իր առաջին պատմական վեպը «Գինու վերջին կաթիլը» (The Last of the Wine), որտեղ բացահայտ նկարագրում է երկու տղամարդկանց միջև եղած հարաբերությունները։ Նա մեծ համբավ ձեռք բերեց համասեռամոլների շրջանում։
Մահացել է Քեյփթաունում, թոքերի բորբոքումից։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 893.
- ↑ "She always pronounced it 'Ren-olt', though almost everyone would come to speak of her as if she were a French car." Sweetman, David (1994). Mary Renault: A Biography. Orlando, FL: Harvest/HBJ. էջեր 74. ISBN 0-15-600060-1.
- Սեպտեմբերի 4 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 13 մահեր
- 1983 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի անգլիացի վիպասաններ
- 20-րդ դարի կին գրողներ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի կին վիպասաններ
- Անգլիացի վիպասաններ
- ԼԳԲՏ վիպասաններ
- Լեսբուհի գրողներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ