Մերի Մակարյան
Արտաքին տեսք
Մերի Արտավազդի Մակարյան (օգոստոսի 12, 1985, Երևան, Հայկական, ԽՍՀ, ԽՍՀՄ ), հայ հաղորդավարուհի, լրագրող, դերասանուհի։
| Մերի Մակարյան | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 12, 1985 (40 տարեկան) |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ |
| Մասնագիտություն | հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի |
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1985 թվականի օգոստոսի 12-ին Երևանում։ Ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը։ Աշխատել է «Պարադիզ» ստուդիայում։ «Շանթ» հեռուստաընկերությունում վարել է «Առավոտը Շանթում» հեռուստահաղորդումը, «Հ2» հեռուստաընկերությունում վարել է «Օդից փող» հեռուստախաղը։ «Արմենիա» հեռուստաընկերությունում 2011 թվականից մինչև 2013 թվականի մարտի 1-ը սերիալում խաղացել է Մերիի կերպարը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում |
|---|---|
| 2011-2013 | «Դժվար ապրուստ» |
| 2013-2014 | «Հարազատ թշնամի» |
| 2015 | «Լույսի պահապանը» |
| 2015 | «Զգուշացեք կանայք են» |
| 2015-2017 | «Առաջնորդները» |
| 2016 | «Գնված երջանկություն» |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||