Մերիվա Կարպենտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերիվա Կարպենտեր
Ծնվել էապրիլի 28, 1802(1802-04-28)
ԾննդավայրEllington
Մահացել էհուլիսի 24, 1887(1887-07-24) (85 տարեկան)
Մահվան վայրHomer, Քորտլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարչուհի

Մերիվա Կարպենտեր (անգլ.՝ Meriva Carpenter, ապրիլի 28, 1802(1802-04-28), Ellington - հուլիսի 24, 1887(1887-07-24), Homer, Քորտլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), 19-րդ դարի ամերիկացի նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1802 թվականի ապրիլի 28-ին Քոնեքթիքութ նահանգի Էլինգթոն քաղաքում, բժիշկ Ռագգլզ Քարփենթերի և նրա կնոջ՝ Ջուլիանա Փիրսի ընտանիքում;

1820 թվականի փետրվարի 27-ին ամուսնացել է զարմիկ Էլի Կարպենտերի (էլի Կարպենտեր 1793-1863) հետ։ Ամուսնու հետ բնակություն է հաստատել Հոմեր քաղաքից ոչ հեռու՝ Նյու Յորքում՝ մի շրջանում, որը կոչվում էր Կարպենտերվիլ, այժմ՝ Իստ Ռիվեր։ Էլի Կարպենտերը եղել է հաջողակ ջրաղացպան։ Ամուսինները բավականին հարուստ էին, որպեսզի լավ տուն կառուցեին, որը լի էր գեղարվեստական ստեղծագործություններով[1]։ Նկարիչ Սենֆորդ Թայերը[1] նկարել է Էլի Կարպենտերին որդու՝ Վոլնի հետ։ Նրանց դուստր Մարսինա Մելվինան նույնպես դառնում է նկարչուհի[2]։

Մերիվա Կարպենտերը մահացել է 1887 թվականի հուլիսի 24-ին Հոմերում։ Թաղված է այնտեղի գերեզմանոցում[3]։ Այդ գերեզմանոցում թաղված է հայտնի նկարիչ Ֆրենսիս Կարպենտերը՝ նրա հեռավոր ազգականը՝ Աբրահամ Լինկոլնի նկարիչը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Sanford Thayer (1820—1880)
  2. Katherine Waden Crutts: Biography of the Eli Carpenter family, April 13, 1937; and Esther C. Slater, Skaneateles, N,Y.: Obituary of Marciana Melvina Carpenter from the files of the Cortland County Historical Society, Cortland, N.Y.
  3. Meriva Carpenter Carpenter

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Meriva M. Carpenter (1802—1887)