Մետաղների հնացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մետաղների հնացում, մետաղների ծերացում, մետաղների և համաձուլվածքների կազմության և հատկությունների փոփոխություն, որն ընթանում է կամ ինքնաբերաբար, սենյակային ջերմաստիճանում երկարատև պահելու պրոցեսում (բնական հնացում), կամ տաքացնելիս (արհեստական հնացում)։ Սովորաբար հնացումը բերում է մետաղների ամրության և կարծրության մեծացման՝ միաժամանակ փոքրացնելով պլաստիկությունն ու հարվածային ճլությունը։ Հնացման ենթարկում են մետաղական այն դետալներն ու շինվածքները, որոնք շահագործման պրոցեսում չպետք է փոխեն իրենց ձևն ու չափերը (հաստոցների հենոցներ, չափիչ սարքերի հիմքեր) ևն։

Հնացումը կիրառում են մետաղական համաձուլվածքների ամրության կրակաամրության բարձրացման համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ю.М. Лахтин, В.П. Леонтьева. Материаловедение. — М.: Машиностроение, 1990.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 464