Մետաղադրամների վատթարացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մետաղադրամների վատթարացում, պետական իշխանության կողմից մետաղադրամների քաշի կամ, մետաղադրամների անվանական արժեքը պահպանելով, ազնիվ մետաղների պարունակության ոչ պաշտոնական, չհայտարարված նվազեցում[1]: Մետաղադրամների վատթարացումը չպետք է շփոթել այնպիսի հասկացությունների հետ, ինչպես[2].

  • դեվալվացիան, մետաղադրամների անվանական արժեքը պահպանելով ազնիվ մետաղների պարունակության պաշտոնական նվազեցում[3] կամ շրջանառության մեջ արդեն բաց թողնված ցածրարժեք մետաղների անվանական արժեքի իջեցում[4];
  • մետաղադրամների կտրտում, տարերային, անմիջապես մետաղադրամների շրջանառության պրոցեսում դրանց քաշի պակասեցում տարբեր մեխանիկական եղանակներով[5]:

Այնուամենայնիվ, հաճախ դեվալվացիան և կտրտումը դիտարկվում են որպես մետաղադրամների վնասման երկարատև պրոցեսի բաղկացուցիչներ[6].

Մետաղադրամների վատթարացման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարության կողմից ազնիվ մետաղների պարունակության նվազեցման գլխավոր պատճառը հանդիսանում է ֆինանսական պատճառը: Օրինակ, արծաթի կամ ոսկու նույն քանակի դեպքում կարելի է թողարկել ավելի շատ մետաղադրամ: Այս գործընթացը, որպես կանոն, բերում է արժեզրկման, շրջանառությունից լիարժեք կամ ավելի որակյալ դրամների դուրս հանման[1][7]:

Մետաղադրամների վատթարացում և Կոպեռնիկոս-Գրեշեմի օրենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցելով 1526-1528 թվականների դրամական ռեֆորմի նախապատրաստմանը (տես «Լեհական զլոտի» հոդվածը), լեհ աստղագետ, մաթեմատիկոս և տնտեսագետ Կոպեռնիկոսն իր Մետաղադրամների հատման մասին տրակտատում գրել է.

Aquote1.png Աղետները, որոնցից թագավորությունները, իշխանություններն ու հանրապետությունները կործանվում են, իմ կարծիքով նրանցից չորս հիմնականն են` տարաձայնությունները, մահացությունը, երկրի անպտղությունը և մետաղադրամի վատթարացումը: Առաջին երեքը այնքան ակնհայտ են, որ ոչ ոք չի վիճարկում դրանք, բայց չորրորդը ճանաչվում է միայն սակավաթիվ մարդկանց կողմից, ովքեր ավելի խորն են թափանցում: Դա հանգեցնում է պետության անկմանը, ոչ թե անմիջապես և կտրուկ, այլ աստիճանաբար և գաղտնի
- Կոպեռնիկոս Ն. Մետաղադրամների հատման մասին տրակտատ[8]
Aquote2.png

Այնտեղ ձևակերպվել էր դրամաշրջանառության հիմնական օրենքներից մեկը, որը հետագայում ստացավ Կոպեռնիկոս-Գրեշեմի օրենք անունը, և որի դասական ձևակերպման մեջ ասվում է. «Վատագույն դրամները շրջանառությունից դուրս են մղում լավագույններին»[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]