Մեսրոպ Մեսրոպյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեսրոպ Մեսրոպյան
Ծնվել էհուլիսի 1, 1920(1920-07-01)
Երկիր Հայկական ԽՍՀ
Մահացել էհունվարի 10, 1983(1983-01-10) (62 տարեկան)
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Մեսրոպ Տիգրանի Մեսրոպյան (հուլիսի 1, 1920(1920-07-01) - հունվարի 10, 1983(1983-01-10)), հայ խմբավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսրոպ Մեսրոպյանը ծնվել է 1920 թվականի հուլիսի 1-ին Այնթապում (Կիլիկիա)։ Սովորել է Այնթապի Կրթասիրաց վարժարանում։ 1941-1946 թվականներին եղել է Դամասկոսի ռադիոյի մենակատար (երգիչ, կիթառահար, խմբավար)։ 1946 թվականին հայրենադարձել է։ 1949 թվականին ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1955 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիան։

1958-1983 թվականներին դասավանդել է ՀՊՄԻ-ում, նաև եղել է «Ծաղկեփունջ» կամերային երգչախմբի հիմնադիր-խմբավարը։ 1978-1983 թվականներին զուգահեռաբար եղել է Ե. Սահառունու անվան ժողովրդական երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։

Մեսրոպ Մեսրոպյանը մահացել է 1983 թվականի հունվարի 10-ին։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1967 – Համամիութենական փառատոնի 2-րդ կարգի դիպլոմ (Մոսկվա),
  • 1967 – Հանրապետական փառատոնի ոսկե մեդալ,
  • 1968 – Հայաստանի երիտասարդական 1-ին փառատոնի արծաթե մեդալ,
  • 1969 – Կոմիտասի 100-ամյակին նվիրված մրցույթի ոսկե մեդալ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։