Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը (գիրք)
Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը անգլ.՝ Messi: The Inside Story of the Boy Who Became a Legend | |
---|---|
Հեղինակ | Լուկա Կայոլի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | կենսագրություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Էջեր | 288 |
Հրատարակման տարեթիվ | 2006 |
«Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը», (անգլ.՝ Messi: The Inside Story of the Boy Who Became a Legend), իտալացի սպորտային լրագրող, գրող Լուկա Կայոլիի գիրքը, որը հրատարակվել է 2006 թվականին։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի սպորտային լրագրող և ամենավաճառվող հեղինակ Լուկա Կայոլիի գիրքը հիմնված է Լիոնել Մեսսիի ծնողների՝ Խորխե Հորասիա Մեսսիի և Մարիա Կուկիչինի, հորեղբայրների և մորաքույրների բացառիկ վկայությունների վրա։ Հեղինակը գրքում ներկայացնում է Մեսսիի կյանքի պատմությունը։ Գրքում տեղ են գտել հարցազրույցներ Մեսսիին շատ լավ ճանաչողների և հենց իր՝ Մեսսիի հետ։ Գրքում խոսվում է նաև, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է ստիպված եղել անցնել Մեսսին[1]։
2019 թվականին «Newmag» հրատարակչությունը Լիանա Զաքարյանի թարգմանությամբ գիրքը հրատարակել է հայերեն[2][3]։