Մեռածնե'ր, ոտքի ելեք (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեռածնե'ր, ոտքի ելեք (նկար)
տեսակնկար
նկարիչԿարապետ Ադամյան
հիմնական թեմաՄարտից հետո խրամատում իրար վրա թափված ուժասպառ զինվորներ
Ծանոթագրություններ

Մեռածնե'ր, ոտքի ելեք, Կարապետ Ադամյանի նկարներից` ռազմական թեմայով պատկեր, որում պատկերված են մարտից հոգնած զինվորները` իրար վրա թափված, թուլացած, կռվելու համար անկարող։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքը տեղի է ունենում ռազմադաշտի խոր փորված խրամատում, որտեղ ուժասպառ զինվորները թեժ մարտից հետո թուլացած ընկել են։ Նրանցից մեկը, ձեռքը վեր մեկնած, կոչ է անում վեր կենալ գրոհի անցնելու` գերադասելով մահը ոտքի վրա։ Նրա կեցվածքը, դեմքի պաթետիկ արտահայտությունը լի են հերոսականությամբ։

Ադամյանը լավ է զգացել միջավայրը, զինվորների հոգնատանջ ֆիզիկական կացությունը խրամատի նեղլիկ պայմաններում, որտեղ նրանք ուղղակի թափված են իրար վրա։

Կոմպոզիցիայի վարպետը այստեղ էլ իր տաղանդը ցուցադրել է` ստեղծելով իրադրությանը համապատասխան միջավայր։ Շատ բնական են խորքում գտնվող զինվորները` զանազան դիրքերով գլորված գետին` ուժասպառությունից դեռևս չսթափված։ Ոլորապտույտ բազմամարդ դրությունը շեշտելու համար հեռվում ցույց են տրված խիտ բազմությամբ զիվորներ, որոք հազիվ տեղավորված են խրամատում։ Պատկերի կենտրոնական դեմքը մնում է գրոհի կոչ անող զինվորը, որին գրեթե ոչ ոք չի ձայնակցում, բացի հեռվում կանգնած մեկից։

Տպավորությունն այնպիսին է, որ կարծես խրամատում բոլորը մեռած լինեն։ Իշխում է մարտադաշտի ճնշող, ամեն վայրկյան սպասվող մահվան սարսափը։ Ռեալիստական կոնկրետությամբ պատկերված են զինվորները, դեմքերի կոնկրետությամբ, բնական միջավայր են ստեղծում նաև քարքարոտ հողաթմբերը` տալով ռազմադաշտի պատրանք։

Մշակման տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերի բոլոր մանրամասները մշակված են ռեալիստորեն, բծախնդիր ճշգրտությամբ, հանգամանորեն։ Ընդհանուր տպավորությամբ այն ներշնչում է երախտագիտության խոր զգացում հայրենիքի պաշտպանության համար իրենց անձը զոհող այդ զինվորների հանդեպ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եղիշե Մարտիկյան, հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987