Մեորե-դասի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մեորե-դասի (վրացերենից թարգմանաբար՝ «Երկրորդ խումբ»), հասարակական-գաղափարական հոսանք Վրաստանում 19-րդ դարում։ 1877 թվականին անջատվել է միասնական դեմոկրատական այսպես կոչված թերքդալեուլիների (վրացական վաթսունականների) հոսանքից։ Մեորեդասական էին Ն․ Նիկոլաձեն, Գ․ Ծերեթելին, Ս․ Մեսխին, Օ․ Բաքրաձեն և ուրիշներ, որոնք շատ հարցերում կողմնակից էին ուտոպիստ-սոցիալիստների և ռուս հեղափոխական-դեմոկրատների գաղափարներին, դեմոկրատական դիրքերից քննադատում էին կապիտալիզմի բացասական կողմերը։ Իրականում արտահայտում էին վրացական զարգացող բուրժուազիայի շահերը։ Իրենց հայացքները պրոպագանդում էին առաջադիմական թերթերի և ամսագրերի՝ «Դրոեբա», «Կվալի», «Մոամբե» էջերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 466 CC-BY-SA-icon-80x15.png