Մենեջմենթ (խաղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Avalon Hill ընկերության 1960 թվականին թողարկած «Մենեջմենթ» սեղանի խաղ

Մենեջմենթ (խաղ), բիզնես մոդելավորման սեղանի խաղ, որը թողարկվել է 1960 թվականին Avalon Hill խաղային ընկերության կողմից[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մենեջմենթ» խաղի տարրերը

Մենեջմենթը սեղանի խաղ է, որը նախատեսված է երկուից չորս խաղացողների համար։ Այն ընդօրինակում է ընդհանուր արտադրական ընկերության բիզնես կառավարման գործելակերպը[2]։ Ի սկզբանե նախագծվել է որպես ընտանեկան խաղ, սակայն, ինչպես նշել է The Urbanite Magazine-ը 2009 թվականին, խաղը «տարիներ շարունակ օգտագործվել է քոլեջի մակարդակի բիզնես դասընթացներում»[3]։

1960 թվականին հրատարակված խաղում խաղացողներից յուրաքանչյուրը ղեկավարում է արտադրական ընկերություն՝ կատարում է մատակարարումներ, որոշում արտադրության ծավալը, սահմանում վաճառքի գները և ընդլայնում գործարանները։ Ամեն պտույտը համարժեք է մեկ բիզնես ցիկլին։ Խաղացողները մրցում են միմյանց հետ՝ գաղտնի հայտ ներկայացնելով սահմանափակ հումք գնելու համար, այնուհետև գաղտնի գնագոյացնելով իրենց պատրաստի արտադրանքը՝ հուսալով լինել ամենացածր գնով մատակարարը[4]։ Հաղթողն այն խաղացողն է, ով ձեռք է բերում ամենամեծ ընկերությունը։

1973 թվականին խաղի վերահրատարակված տարբերակում ավելացվեցին բարդության երեք նոր մակարդակ.

  • Հիմնական բիզնես խաղ. ավելացվում են «կապիտալի ընդլայնում», «ֆինանսավորում», «շահույթի և վնասի հաշվետվություններ» և «հաշվեկշիռներ»։
  • Կորպորատիվ խաղ. ավելացվում են «տնտեսական նշաններ», «սպառողների բոյկոտ», «աշխատանքային կռիվներ», «պետական սուբսիդիաներ», «զեղչային պատերազմներ» և «հարկերի նվազեցման ռազմավարություն»։
  • Դասարանական խաղ. թույլ է տալիս խաղալ ամբողջ դասարանին միաժամանակ։
Խաղի շրջանակներում օգտագործվող փող

Խաղն իր մեջ ներառում է․

  • խաղատախտակ,
  • 60 RMU/FIU հաշվիչներ,
  • 32 STD/AUTO հաշվիչներ,
  • 24 իրավիճակային քարտեր,
  • նոթատետր ընթացիկ գրառումներով,
  • AH խաղային փողեր,
  • 2 ստվարաթղթե սկուտեղ,
  • 4 էջանոց կանոնագիրք[փա՞ստ]։

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Avalon Hill ընկերության թողարկած առաջին՝ «Մարտավարություն» խաղը, 1954 թվական

Չարլզ Ս. Ռոբերթսը 1952 թվականին հիմնադրել է Avalon Game ընկերությունը (հետագայում՝ Avalon Hill)՝ իր մարտական ռազմավարության Մարտավարություն խաղը հրատարակելու համար։ Մինչև 1959 թվականը վաճառքներն այնքան մեծ էին, որ Ռոբերտսը տեղափոխվեց գրասենյակ և արտադրեց մի շարք այլ, ոչ ռազմական խաղեր, որոնցից մեկն էլ հենց 1960 թվականին թողարկված «Մենեջմենթ»–ն էր։ 2009 թվականին տված հարցազրույցում Ռոբերթսն ասել է, որ բոլոր խաղերից, որոնք նա նախագծել է, այս պահին ամենաշատը հպարտանում է «Մենեջմենթ»–ով[3][5]։

Խաղի առաջին խմբաքանակը թողարկվել է 1960 թվականին 14,25 × 11,25 × 1,50 դյույմ (362 × 286 × 38 մմ) հարթ տուփով, այնուհետև վերաթողարկվել է հաջորդ տարի՝ փոքր-ինչ ավելի մեծ՝ 14,38 × 11,25 × 1.50 դյույմ (365 × 286 × 38 մմ) չափսերով, հարթ տուփերով[փա՞ստ]։

The General-ի առաջին համարում նշվում էր, որ ««Մենեջմենթ»–ը արժանացել է պրոֆեսիոնալ ադմինիստրատորների զգալի մասի համակրանքին։ Մենք տեղեկացանք, որ այս խաղը օգտագործվել է կառավարման տարբեր դասընթացներում»[6]։

Երբ դադարեցվեց խաղի թողարկումը, Avalon Hill-ը պնդեց, որ ստացել է «բողոքների հեղեղ {...} զայրացած մանկավարժներից»[7]։ Մի քանի տարի անհասանելի լինելուց հետո ընկերությունը 1973 թվականին թողարկեց խաղի նոր տարբերակը, որը հանդես եկավ «Բիզնես ռազմավարություն» վերնագրով և Թոմ Շոուի կողմից մշակված, վերանայված կանոններով։ Խաղը փաթեթավորված էր Avalon Hill-ի այն ժամանակվա ստանդարտ 11,5 × 8,25 × 2 դյույմ (292 × 210 × 51 մմ) «գրապահարան» տուփում։ Այնուամենայնիվ, ինչպես նշվում է Avalon Hill-ի ընկերության պատմության մեջ, «Այս տարբերակը չի վաճառվել այնքան լավ, որքան իր նախորդը»[8]։

Օգտագործումը կրթական նպատակով[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տվյալների վերլուծության ուսուցում։ Մանկավարժություն և ծրագրերի ձևավորում» գրքում, պրոֆեսոր Սթիվեն Փենը (Հարիսբուրգի գիտության և տեխնոլոգիաների համալսարան) մեկնաբանել է, որ «խաղը, որը ես ամենաշատն եմ խաղացել (դասարանում), եղել է Avalon Hill ընկերության «Բիզնես ռազմավարություն» խաղը»։ Փենը նաև նշել է, որ «ես խաղացել եմ խաղը մի քանի անգամ, այստեղ մասնակիցները թիմերով են հանդես գալիս, որտեղ յուրաքանչյուր թիմ բաղկացած էր չորսից վեց ուսանողներից», «Մի խաղը սովորաբար կարող է մի քանի ժամ տևել՝ նվազագույն թվով խաղացողների հետ խաղալու դեպքում։ Խաղացողների թիվը ավելացնելիս, յուրաքանչյուր դիրքի համար անհատների թիվը և անգամների քանակը կտրուկ աճում է։ Հաշվի առնելով ամեն ինչ, խաղի ավարտը միշտ երկրորդական է սովորելու համար»։ Այնուհետև Փենը շարունակում է մանրամասն նկարագրել, թե ինչպես է օգտագործել խաղը դասարանում (լսարանում) և դասասենյակի ինչպիսի ռեսուրսներ է օգտագործել իրեն օգնելու համար[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gary, Morgan (1973 թ․ օգոստոսի 6). «With Board Games You Do It All At Home». Sarasota Herald Tribune. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  2. Phelan, Joseph G. (1961 թ․ նոյեմբերի 7), «An Exploration of Some Personality Correlates to Business Risk-Taking Behavior», The Journal of Psychology, 53 (2): 281–287, doi:10.1080/00223980.1962.9916572
  3. 3,0 3,1 Rienzi, Greg (2009 թ․ մայիս). «Baltimore Observed: Encounter: The Art of War». The Urbanite Magazine. Urbanite Baltimore (72): 35. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  4. Kibbee, Joel M (1961 թ․ մայիսի 9), «Management games and computers», IRE-AIEE-ACM '61 (Western), էջեր 11–16, doi:10.1145/1460690.1460693, S2CID 9675303
  5. «Manufacturer Says Creativity is the Name of the Game». Santa Ana Register. 1975 թ․ մայիսի 27. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  6. «They're Fighting All Over Again». The General. Baltimore, Maryland: Avalon Hill. 1 (1): 1. 1964 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  7. «Infiltrator's Report». The General. Baltimore, Maryland: Avalon Hill. 10 (4): 23. November–December 1973. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  8. «Index and Company History 1952–1980: Timeline» (PDF). The General. Baltimore, Maryland: Avalon Hill. 1 (16): 10. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  9. Penn, Stephen (2019), «Using Games to Create a Common Experience for Students», in Vowels, Susan A.; Goldberg, Katherine Leaming (eds.), Teaching Data Analytics: Pedagogy and Program Design, CRC Press, ISBN 9781351721448