Մեծ թերմոդինամիկական պոտենցիալ
Մեծ թերմոդինամիկական պոենցիալ, վիճակագրական մեխանիկայում հատկապես բաց համակարգերում ոչ դարձելի պրոցեսների համար կիրառվող մեծություն։ Մեծ թերմոդինամիկական պոտենցիալը մեծ վիճակագրական համույթի բնութագրական վիճակի ֆունկցիա է։
Սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ թերմոդինամիկական պոտենցիալը սահմանվում է որպես
որտեղ U-ն ներքին էներգիան է, T-ն՝ համակարգի ջերմաստիճանը, S-ը՝ էնտրոպիան, μ-ն՝ քիմիական պոտենցիալը, N-ը՝ մասնիկների թիվը համակարգում։
Մեծ պոտենցիալի փոփոխությունը տրվում է
բանաձևով, որտեղ P-ն ճնշումն է, V-ն՝ ծավալը։ Կիրառելով թերմոդինամիկայի հիմնարար առնչությունը (թերմոդինամիկայի առաջին և երկրորդ սկզբունքները համատեղ)՝
Երբ համակարգը թերմոդինամիկական հավասարակշռության, վիճակում է, ΦG-ն նվազագույնն է։ Սա կարելի է հասկանալ՝ պատկերացնելով, որ dΦG-ն զրո է, եթե ծավալը ֆիքսված է և ջերմաստիճանն ու քիմիական պոտենցիալը դադարել են փոխվել։
Լանդաուի ազատ էներգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ հեղինակներ որպես Լանդաուի ազատ էներգիա կամ Լանդաուի պոտենցիալ են ներկայացնում[1][2]
առնչությունը՝ ռուս ֆիզիկոս Լև Լանդաուի անունով։ Կախված համակարգի պայմաններից՝ այն կարող հանդես գալ որպես թերմոդինամիկական մեծ պոտենցիալը համարժեքը։ Հոմոգեն միջավայրերի համար կարելի է ստանալ [3]։
Իդեալական գազ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իդեալական գազի համար
որտեղ Ξ-ն վիճակագրական գումարն է, kB-ն՝ Բոլցմանի հաստատունը, Z1-ը՝ վիճակագրական գումարը 1 մասնիկի համար, իսկ β = 1/kBT-ն՝ հակադարձ ջերմաստիճանը։ eβμ-ն Բոլցմանի գործոնն է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lee, J. Chang (2002). «5». Thermal Physics - Entropy and Free Energies. New Jersey: World Scientific.
- ↑ Reference on "Landau potential" is found in the book: D. Goodstein. States of Matter. էջ 19.
- ↑ McGovern, Judith. «The Grand Potential». PHYS20352 Thermal and Statistical Physics. University of Manchester. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.