Մեծ Ուզեն
Մեծ Ուզեն | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 650 |
Ավազանի մակերես | 14 300 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Ընդհանուր Սիրտ, Միլորադովկա ավանի կողքին |
Բարձրություն | 100 մ |
Գետաբերան | Կամիշ-Սամարական լճեր |
Գետաբերանի տեղակայում | Kamys-Samar Lakes? |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Altata?, Տավոլոժկա, Chertanla? և Ilyinka? |
Երկիր | Ռուսաստան / Ղազախստան |
Երկրամաս | Սարատովի շրջան |
Մեծ Ուզեն (ղազ.՝ Үлкен Өзен, Қараөзен), ներքին հոսանքի տափաստանային գետ, որը հոսում է Սարատովի մարզով և Հարավղազախստանային շրջանով։
Ղազախերեն անվանումը՝ Կարա-Օզեն, այսինքն Սև (չորայնության ժամանակ չցամաքող) գետ։
Մեծ Ուզենը սկիզբ է առնում հարավարևմտյան Ընդհանուր Սրտի լանջին, հոսում է հարավային ուղղությամբ։ Հարավղազախստանային շրջանի սահմաններում գետն անցնում է մանր լճերի ու ճահիճների լայնարձակ համակարգով, որոնք հայտնի են Կամիշ-Սամարական անունով։ Գետի ամբողջ երկարությունը 400 կիլոմետր է (վարար ժամանակ հասնում է մինչև 650 կիլոմետր)։ Գետի հունը բավականին խորն է, ափերը կտրուկ են, Սլամիխոնի տակ կան սահանքներ։ Վերին մասերում ջուրը քաղցրահամ է ամբողջ տարվա ընթացքում, միջինում և ստորինում մինչև ամառվա վերջ, աշնանը և ձմռանը ջուրը դառնում է դառնաղի և օգտագործելու համար անպիտան։ Ձախից Մեծ Ուզեն է լցվում Ալտատա գետը, աջից՝ ոչ մեծ հոսանքը միացնում ՝ Սակռիլ լճին։ 1973 թվականից Սարատովի ոռոգիչ ջրանցքի հետ ամեն տարի ապրիլի 15-ից նոյեմբերի 15-ը իրականանում վոլգայի ջրի փոխանցումը Մեծ Ուզեն՝ 13,2 մ³/վ միջին ծախսով։ Դրա արդյունքում ջրաբանական ռեժիմը կտրուկ փոխվեց․ ամառային եղանակաին հոսանքը սկսեց նկատվել գետի ամբողջ երկայնքով։
Ըստ տարբերակներից մեկի Մեծ Ուզենը թափվում էր Կասպից ծովի ծոց, որն ընկած էր հարավում և իր ետևից թողնում էր լճերի մի ամբողջ համակարգ՝ Կամիշ-Սամարական անունով, որոնց մակարդակը ցածր է Կասպից ծովի մակարդակից։ Այդ լճերի արքում կա նաև նստվածքային աղերով լճեր, որն ունի բավականին նկատելի դառը համ և հայտնի է «ուզենյան» աղ անունով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Пачкалов А. В. Нумизматические находки в могильнике Мокринский I // Вопросы истории и археологии Западного Казахстана. № 1/2009. Уральск. С. 276—281.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Ուզեն» հոդվածին։ |
|