Մեծ Բրիտանիայի ամենափոքր տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրիտանիայի ամենափոքր տունը

Մեծ Բրիտանիայի ամենափոքր տունը (վալլիերեն՝ Y Tŷ Lleiaf ym Mhrydain Fawr, հայտնի է նաև որպես «առափնյա տուն»), Ուելսի Քոնուի քաղաքի ափամերձ շրջանում տեղակայված տուրիստական վայր։ Տան երկարությունն ու լայնությունը 3.05 և 1.8 մետր են[1], իսկ բարձրությունը` 3.1 մետր[2]։ Այն բնակության համար օգտագործվել է 16-րդ դարից մինչև 1900 թվականը. ինչպես ենթադրվում է անվանումից, այս տունը համարվում է Մեծ Բրիտանիայի ամենափոքր տունը[3]։

Տունը ապրելու համար օգտագործվել է մինչև 1900 թվականը, երբ այն վարձակալում էր Ռոբերտ Ջոնս անունով մի ձկնորս[4]։ Սենյակները չափազանց փոքր էին, և ձկնորսը չէր կարող հասակով մեկ կանգնել սենյակում, և նա ստիպված հեռացավ տնից, երբ խորհրդարանում հայտարարվեց, որ այն պիտանի չէ բնակության համար։ Տան սեփականատերերը ցայսօր Ռոբերտ Ջոնսի սերունդներն են։ 2006 թվականի հունիսին զբոսաշրջիկների հոսքը 50%-ի չափով նվազեց մետակայքում կատարվող ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով[1]։

Տունը ներկված է կարմիր և գտնվում է Քոնուիի ամրոցի պատերի մոտ։ Այն բաց է գարնանից մինչև աշուն։ Մուտքի գումարը £1.00 է մեծերի և 50պ երեխաների համար։ Երբ տունը բաց է, ուելսցի մի կին, որ ազգային հագուստ է կրում, կանգնում է տան դիմաց և այցելուներին ներկայացնում տան պատմությունը։ Աստիճանները տանում են երկրորդ հարկ, որն այնքան փոքր է, որ այնտեղ կա ընդամենը սենյակ՝ մեկ անկողնու ու մի պահարանի համար։ Այցելուները հնարավորություն չունեն աստիճաններով վերև բարձրանալու շինարարական անկայունության պատճառով, սակայն կարող են տեսնել այն շարժական սանդուղքից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Big headache for smallest house». BBC News. 2006 թ․ հունիսի 9. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  2. «The Smallest House in Great Britain». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  3. «Owner Smallest House in Great Britain Dead». The Lewiston Daily Sun. 1926 թ․ հունիսի 14. էջ 14. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  4. Irvine, Chris (2010 թ․ մարտի 15). «Flat 'smaller than a snooker table' worth £200,000». Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]