Մեծահոգի Մանասի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծահոգի Մանասի հուշարձան
Մեծահոգի Մանասի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2012
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն

Մեծահոգի Մանասի հուշարձան (ռուս.՝ Памятник Манасу Великодушному), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը տեղադրվել է Բարեկամության զբոսայգում՝ քաղաքի Ձախափնյա թաղամասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղրղզական էպոսի՝ «Մանասի» հերոսի արձանը Ղրղզստանի նվերն է Մոսկվային։ Այն ստեղծելու համար Ղրղզստանի կառավարությունը 2007 թվականին հատկացրել է 9 մլն սոմ, իսկ ընդամենը արձանն արժեցել է 41 մլն ռուբլի[1]։ Ղրղզական կողմի ֆինանսական խնդիրների պատճառով արձանի ստեղծումը ձգձգվել է, և այն տեղադրվել է միայն 4 տարի անց։ Միջոցների մի մասը հավաքել են Մոսկվայում ղրղզական համայնքի ներկայացուցիչները։

Հուշարձանը նախագծել է ստեղծագործական խումբը Ժոոմարտ Կադիրալիևի ղեկավարությամբ[1] (Ժ. Կադիրալիև, Դ. Ժոլչուև, Վ. Սադիկով, Տ. Մեդերով)։ Բրոնզե հորինվածքի բարձրությունը 4,5 մ է և այն պատկերում է Մանասին արևելյան զենք ու զրահով՝ Ակ-Կուլա կախարդական ձին թամբած և թափով դեպի վեր պարզած ձեռքով։ Պատվանդանի վրա գրված է.

ՄԵԾԱՀՈԳԻ ՄԱՆԱՍ
ՂՐՂԶԱԿԱՆ ԷՊՈՍԻ
ՀԵՐՈՍ

Հուշարձանի բացման արարողությանը, որը տեղի է ունեցել 2012 թվականի փետրվարի 24-ին, հավաքվել էր ավելի քան հազար մարդ, այդ թվում՝ Ղրղզստանի այն ժամանակվա նախագահ Ալմազբեկ Ատամբաևը, որը հանդիսավոր ելույթ է ունեցել։ Նա նշել է, որ «ղրզղների համար «Մանասը» և՛ էպոս է, և՛ փիլիսոփայություն, և՛ պոեզիա, և՛ պատմություն, և՛ կյանքի ու ժողովրդի իմաստունության հանրագիտարան»։ Նա նաև հավելել է, որ այս արձանի տեղադրումը նոր էջ է բացում Ղրղզստանի և Ռուսաստանի միջև մշակութային կապերի պատմության մեջ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «В Москве открыли памятник Манасу». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]