Մեխանիկական սյուիտ
Մեխանիկական սյուիտ ռուս.՝ Механическая сюита | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | սև կատակերգություն և դրամա |
Թվական | 2001 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Դմկիտրի Մեսխիև |
Սցենարի հեղինակ | Գենադի Օստրովսկի |
Դերակատարներ | Սերգեյ Մակովեցկի, Միխայիլ Պորեչենկով, Սերգեյ Գարմաշ, Կոնստանտին Խաբենսկի, Ալեքսանդր Բաշիրով և Sergey Golovkin? |
Տևողություն | 97 րոպե |
«Մեխանիկական սյուիտ» (ռուս.՝ «Механическая сюита», աշխատանքային անվանումը՝ «Կապվածները» (ռուս.՝ «Связанные»)[1]), ռուսական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Դմիտրի Մեսխիևը[2] Սերգեյ Չիխաչյովի համանուն վիպակի հիման վրա[3][4], ընդ որում՝ լուսագրերի համաձայն ֆիլմը հիմնված է թերթերից վերցված փաստերի վրա[5]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2001 թվականի հունիսին «Կինոտավր» փառատոնում[6]։
Ֆիլմի տեսարանների մեծ մասը նկարահանվել է Վելիկիե Լուկի քաղաքում[7]։ Ֆիլմի թողարկումից հետո նրա սցենարի հիման վրա Գենադի Օստրովսկին գրել է «Կոլյայի ճանապարհորդությունները (Կապվածները)» (ռուս.՝ «Путешествия Коли (Связанные)») պատմվածքը, որը 2005 թվականին հրատարակվել է որպես «Աղքատ ազգականներ» (ռուս.՝ «Бедные родственники») հեղինակային ժողովածուի մի մասը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուժեն սկսվում է նրանից, որ մի գործարանում մահանում է աշխատողը։ Գործարանի աշխատակազմը որոշել է նրան տեղափոխել պատմական հայրենիք՝ նրան այնտեղ թաղելու համար։ Այդ նպատակով գործուղվում են երկու մարդ՝ Մարկերանցը, որի մոտ ցանկացած պահի կարող է բացվել խոցը, և Միտյագինը։ Կորցնելով գործուղման գումարը՝ նրանք դիմում են արկածախնդրության և դիակը տեղափոխում գնացքի սովորական կուպեում։ Պատահական ուղևորն իջեցնում է մարմինը և իրեն համարում նրա մահվան մեղավորը։ Հանցանշանները վերացնելու համար նա դիակը դուրս է նետում պատուհանից։ Ագահ Միտյագինը որոշում է օգտվել իրավիճակից և գումար պահանջել «մարդասպանին» ոստիկանությանը չհանձնելու համար, ինչի պատճառով բոլորը հետագայում հայտնվում են մաֆիայի և ոստիկանության հետապնդման տակ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Միխայիլ Պորեչենկով | Միտյագին |
Սերգեյ Գարմաշ | Մարկերանց |
Կոնստանտին Խաբենսկի | Էդուարդ |
Սերգեյ Մակովեցկի | օպերլիազոր Պլյուգանովսկի |
Անդրեյ Զիբրով | մեքենավար Վիկտոր |
Օքսանա Բազիլևիչ | մերկապարուհի Ասյա |
Ալեքսանդր Բաշիրով | մարդ ոստիկանության մեքենայում |
Զոյա Բուրյակ | գարեջրավաճառ կայարանում |
Աննա Գելլեր | |
Սերգեյ Գոլովկին | դիակ Կոլյա |
Եվգենյա Դոբրովոլսկայա | Լյուբա |
Յուրի Կուզնեցով | պաթալոգոանատոմ դիահերձարանում |
Իրինա Ռոզանովա | Օլգա |
Ալեքսանդրա Ֆատյուշին | մայոր Լեբեդև |
Զինաիդա Շարկո | Պլյուգանովսկու մայրը |
Վերոնիկա Դմիտրիևա | ուղոկցորդուհի |
Վադիմ Գուշչին |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Գենադի Օստրովսկի
- Ռեժիսոր՝ Դմիտրի Մեսխիև
- Օպերատորներ՝ Սերգեյ Մաչիլսկի, Սերգեյ Կիսելյով
- Երաժշտություն՝ Վլադիմիր Վոլկով, Սվյատոսլավ Կուրաշով, Լեոնիդ Ֆեոդորով
- Պրոդյուսեր՝ Օլգա Վասիլևա
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոսկե խոյ» և «Созвездие» փառատոնների մրցանակակիր
- Եվգենյա Դոբրովոլսկայան ստացել է «Նիկա» (2001) և «Ոսկե խոյ» (2001) մրցանակներ Լյուբայի դերի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Тело как улика». Film.ru. 2001 թ․ դեկտեմբերի 7.
- ↑ «Культ наличности. «Мне везёт. Почему — не знаю»». Водяной знак. 2006-09. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Дмитрий Быков (2002-01). «Механическая пьеса для неоконченного пианино. «Механическая сюита», режиссёр Дмитрий Месхиев». Искусство кино.
- ↑ Юрий Данилов (2011 թ․ փետրվարի 13). «Сергей Чихачёв написал «Кунст» — гротескный роман о нашей жизни». Культура ВРН.
- ↑ Юрий Богомолов (2001 թ․ օգոստոսի 21). «Комедия абсурда со ссылкой на реальность». Известия.
- ↑ Алла Боссарт (2001 թ․ հունիսի 18). «Большой привет из маленького Канна». Новая газета. Արխիվացված օրիգինալից 2002 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Зинаида Шарко: «Я страдаю от артистки Шарко!»». Восточно-Сибирская правда. 2003 թ․ հունվարի 25.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մեխանիկական սյուիտ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|