Մելս Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելս Հարությունյան
Ծնվել էհունվարի 1, 1949(1949-01-01) (75 տարեկան)
ԾննդավայրԵղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան

Մելսիկ Վարազդատի Հարությունյան (հունվարի 1, 1949(1949-01-01), Եղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1955-1965 թթ. - սովորել և ավարտել է Եղեգնաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
  • 1966-1972 թթ. - սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղմեքենայացման ֆակուլտետը՝ հեռակա ուսուցմամբ։
  • 1978-1980 թթ. - սովորել և ավարտել է Բաքվի բարձրագույն կուսակցական դպրոցը։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1966-1972 թթ. - աշխատել է Եղեգնաձորի «Հայգյուղտեխնիկա» շրջանային միավորումում։
  • 1972-1973 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1973-1978 թթ. - ՀԼԿԵՄ Եղեգնաձորի շրջկոմի 2-րդ քարտուղար, այնուհետև՝ առաջին քարտուղար։
  • 1980-1991 թթ. - ՀԿԿ Եղեգնաձորի շրջկոմի քարտւղար։
  • 1991-1993 թթ. - «Բերրիություն» շրջանային միավորման տնօրեն։
  • 1994-1998 թթ. - ՇԻՎ-ի փոխտնօրեն։
  • 1998-1999 թթ. - ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի Վայոց ձորի մարզային վարչության պետ։
  • 2000-2008 թթ. - զբաղվել է ձեռնարկատիրական գործունեոթյամբ։
  • 2008 թ. հուլիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ[1]։

Ամուսնացած է, ունի երկու զավակ և չորս թոռ։ Անկուսակցական է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]