Մելիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մելիաս , Մլեհ Մեծ (ծննդյան թիվն անհայտ — 934), հայազգի բյուզանդական ռազմական գործիչ։

Հավանաբար եղել է պավլիկյան և Վասիլ I-ի կողմից պավլիկյանների հալածանքների ժամանակ ապաստանել է Մելիտենեի արաբների մոտ։ Ներում ստանալով Լևոն VI -ից, վերադարձել է և 917 թվականին մասնակցել բուլղարների ցար Սիմեոնի դեմ պատերազմին։ Այնուհետև նշանակվել է Եփրատիա գավառի (Տիվրիկի շրջան) տուրմարք (վարչական շրջանի զինվորական հրամանատար, 3 տուրման կազմում էր մեկ բանակաթեմ)։ Գրավել է Լիկանդոս ամրոցը, այդտեղ հիմնել կլեյսուրարքություն (վարչական փոքր շրջան, 3 կլեյսուրան կազմում էր մեկ տուրմա), ապա՝ բանակաթեմ և դարձել նրա առաջին զորավարը։ Հիմնել է նաև Ծամնդավի (Ցամանդոս) կլեյսուրարքությունն ու Սյումպոսիոնի (Սոբես) տուրմարքությունը, ստացել մագիստրոսի պատվաստիճան։ Մելիասի կերպարն արտացոլվել է «Դիգենիս Ակրիտաս» բյուզանդական էպոսում (Մելեմենծիս՝ Մլեհ Մեծ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 383 CC-BY-SA-icon-80x15.png