Jump to content

Մելբուռնի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելբուռնի ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորՄելբուռն
Երկիր Միացյալ Թագավորություն
Քարտեզ
Քարտեզ
 Melbourne Castle Վիքիպահեստում

Մելբուռնի ամրոց (անգլ.՝ Melbourne Castle), միջնադարյան դղյակ, որը գտնվում էր Մելբուռնում՝ Դերբիշիր նահանգում։ Այն կառուցվել է արքայական տան տարածքում, որը թագավոր Ջոնի օրոք հարևան թագավորական այգում որսորդությամբ զբաղվող ազնվականներին կացարաններ էր հատկացնում։ Ամրոցի կառուցումը սկսվել է 1311 թ.-ին՝ Լանկաստերի 2-րդ կոմս Թոմասի կողմից, և շարունակվել մինչև 1322 թվականը, նրա մահապատժից կարճ ժամանակ անց, սակայն, աշխատանքները դադարեցվել են։

XIV դարի սկզբից Մելբուռնի դղյակը հիմնականում կառավարում էին Լանկաստերի կոմսերը, դուքսերը կամ արքունիքը։ Բարելավման և վերանորոգման աշխատանքներ են կատարվել, մասնավորապես Ջոն Գոնտացու կողմից, և շենքն ընդհանուր առմամբ, լավ վիճակում է եղել XV և XVI դարի սկզբներին։ Բուրբոնի դուքս Ջոն Առաջինը 1415 թ.-ին Ագինխուրի ճակատամարտում գերեվարվելուց հետո, 19 տարի շարունակ պահվում էր Մելբուռնում, և ամրոցը բանտ էր համարվում շոտլանդացիների թագուհի Մարիի համար, չնայած իրադարձությունները նրա համար այլ բանտարկություն էին նախապատրաստել։

Էղիսաբեթ I-ի թագավորության ավարտին ամրոցը սկսում է քայքայվել։ Չնայած քարերի շարվածքի ամրությանը՝ վատ պահպանումը հանգեցնում է կառույցի այլ մասերի զգալի վատթարացմանը։ 1604 թ.-ին կալվածքը գնվել է Հանթինգոնի 5-րդ կոմս՝ Հենրի Հաստինգսի կողմից, որն իր սեփական ամրոցն ուներ հարևան Աշբի-դե-լա-Զուշում։

Այնուհետև Մելբուռնի ամրոցը քանդվում և օգտագործվում է որպես շինանյութ։ Այսօր այն, ինչ մնացել է Մելբուռնի ամրոցից 15 մ (50 ֆտ) երկարությամբ և 4 մ (13 ֆտ) բարձրությամբ պատի մի հատված է և որոշ հատվածներ հիմքից, նախկին շենքի ներքին հարդարանքի մասին ոչինչ հայտնի չէ։ Գրանցված է ավերման II աստիճան, իսկ տարածքը գրանցված է որպես հուշարձան։ Ամրոցի մնացորդները հանրության համար հասանելի չեն։

Ստեղծման նախադրյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելբուռնը քաղաք է Հարավային Դերբիշիրում ՝ Տրենթ գետի մոտակայքում, ենթադրվում է, որ այն կառուցվել է որպես թագավորական տուն՝ Քինգս Նյուտոն բնակավայրի հարավում[1]։ Մելբուռնի ամրոցը կառուցվել է ավելի վաղ կառուցված կալվածքի տարածքում ՝ անհայտ տարեթվով։ Կա հին ավանդույթ, որում նշվում է, որ ամրոցն ի սկզբանե հիմնադրվել է մոտ 900 թվականին ՝ Ալֆրեդ Մեծի օրոք, բայց որևէ ապացույց չկա[2] : Ինչպես գրված է Դոմեսդի գրքում, Մելբուռնի կալվածքը և հողերը, Նորմանյան նվաճումներից առաջ թագավոր Էդվարդ Խոսոտովանողի սեփականությունն էին։ Այնուհետև ունեցվածքը փոխանցվեց Անգլիայի Վիլյամ I- ին թագավորին[3]։ 1133թ.-ին՝ Կառլիսի թեմի ստեղծումից հետո, Հենրի I- ը կալվածքը ցմահ հանձնեց առաջին եպիսկոպոս Շտելվոլդին։ Որոշ ժամանակ անց թեմը կառուցեց պալատ այն վայրի մոտակայքում, որտեղ այժմ գտնվում է Մելբուռնի ամրոցը[4]։ Երբ մոտ 1156 թ.-ին եպիսկոպոս Շթելվոլդը վախճանվեց, կալվածքը վերադարձվեց արքունիքին[5]։

Թագավոր Հովհան Անհողը, ենթադրաբար, կառուցել է Մելբուռնի մոտակայքում գտնվող թագավորական որսորդական պուրակը մոտ 1200 թվականին[1], և հայտնի է, որ թագավորը առնվազն հինգ արարողությունների ժամանակ մնացել է կալվածքում[3]։ Հովհանն իր կալվածքը և հողերը հանձնեց Հյու Բեուչամին, չնայած նրանք շուտով վերադարձրին այն արքունիքին[6]՝ 1230 թվականին Հենրի III-ը այն նվիրաբերեց Կառլիսի թեմի եպիսկոպոս Վալտեր Մուկլերկին։ 1248 թվականին եպիսկոպոսի մահվան պատճառով ամրոցը վերադարձվեց արքունիքին, և 1265 թ.-ին Հենրին հողը տվեց իր որդուն ՝ Էդմունդ Քրոուքբեքին, Լանկաստերի 1-ին կոմսին[4]։ Իսկ ավելի ուշ, պարզվում է, որ նախքան թագավորի որդի, Լանկաստերի 2-րդ կոմս՝ Թոմասին անցնելը, կալվածքը որպես պարգև տրվել է ինչ-որ Ֆիլիպ Մարկի[6]։ Այս ամենը տեղի է ունեցել 1298 թ.-ին, երբ նախքան որդու չափահաս դառնալը՝ հայրը երկու տարի առաջ մահացավ։ Տան մասին վաղ հիշատակումները հազվադեպ են, բայց կան արձանագրություններ, որոնք վերաբերում են 1246թ.-ին ջրհորդանների և 1248թ.-ին Թագավորի պալատի տանիքի վերանորոգման աշխատանքներին[7]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը կառուցվել է 14-րդ դարում քաղաքի արևելքում ՝ մի փոքր բարձրադիր վայրում։ Ամրոցի արտաքին պատերի մեջ պարփակված տարածքը կազմում էր մոտ 2,8 հա (7 ակր), իսկ արտաքին շինություններով, այլ օժանդակ շինություններով և պտղատու այգիներով, ընդհանուր մակերեսը կազմում էր առնվազն 8 հա (20 ակր)։ Պատերը կառուցվել են մոխիրներով պատված որմնաքարերով, և անգամ առանց նրանց նախկնական փայլեցված երեսպատման, պատերը մոտ 3 մ (10 ֆտ) հաստություն ունեն[2]։

Այն ամենը, ինչ հայտնի է ամրոցի արտաքին տեսքից, ժամանակակից նկարների շնորհիվ է։ Չնայած դրանք կարող են ժամանակակից աչքին արտասովոր թվալ, բայց կան ավելի լավ պահպանված տարածքներ, որոնք ներկայացնում են որոշ առանձնահատկություններ։ Թութբերրի և Պոնտեֆրակտի դղյակները, երկուսն էլ ունեն նման դարպասներ և մատուռներ, իսկ Թութբերիի բլուրը և Պոնտեֆրակտի պաշտպանական պարիսպները իրենց նկարազարդումներով նույնպես մոտ են այս ոճին։ Սանդալի ամրոցը ունի բազմանկյունային աշտարակ, ինչպիսիք նկարում պատկերվածներն են, և այս առանձնահատկությունը պահպանված է Մելբուռնի հիմքերում, որոնք դեռ կանգուն են[7]։

Արձանագրություններում հիշատակվում է թոնրատան, խոհանոցի և մատուռի, ինչպես նաև դահլիճի, պալատական մեծ սրահի և բարձրացող կամրջի մասին, սակայն ամրոցի ներքին կառուցվաքի մասին մանրամասներ հայտնի չեն[8]։

Պահպանված պատի վերջնամասը

Կոմս Թոմասը իր տնտեսվարին՝ Ռոբերտ դե Հոլանդին, 1308 թ. փետրվարին որպես պարգևատրում հանձնեց կալվածքը[7]։ 1322 թ.-ին Ռոբերտը Էդուարդ II-ից ատամնավոր պարիսպ կառուցելու թույլտվություն ստացավ, որպեսզի ամրացնի կառույցը, և ավելի վաղ կառուցված համեստ շինությունը վերածվեց ամրոցի 1311թ.-ից 1322 թվականների ընթացքում։ Տեղի ավանդության համաձայն՝ քարը ձեռք է բերվել այն տարածքում գտնվող քարհանքից, որտեղ այժմ տեղակայված է Մելբուռնի լողավազանը։ Արձանագրությունները ցույց են տալիս, որ 1313–1314 թվականների ընթացքում նախագծի վրա ծախսվել է 1313 ֆունտ ստեռլինգ, որից 548 ֆունտ ստեռլինգը վճարվել է քարտաշներին ՝ քարը ձևավորելու համար[9]։ Ծրագրի վրա աշխատող մի քանի քարտաշներ ներգրավվել էին 1315 թ.-ին Ռևենսթոուն գյուղում ծագած խռովության մեջ[7]։ Մելբուռնի կարևոր միջնադարյան շինությունները կառուցվել են տեղական հումքից `մանր ավազաքարից (Միլսթոն Գրիտ)։ Այն չմշակված մանր ավազաքար է, որի վրա կարելի է աշխատել որակյալ մոխիր ստանալու համար[10]։ Մինչև 18-րդ դարի վերջ՝ գյուղը գտնվում էր եկեղեցու, ամրոցի և Բարձր փողոցի շուրջ [11]։

Կոմս Թոմասը, այլ խոշոր կալվածատերերի հետ միասին, գրավեց Էդվարդի թագավորի սիրելի կոմս Պիրս Գավեստոնին պատկանող տարածքը և սպանեց նրան 1312 թ.։ Այնուամենայնիվ, թագավորը մնաց Մելբուռնում մինչև 1314 թ.։ Որոշ ժամանակ ՝ Բանոկբուրնում Էդվարդի պարտությունից հետո, շոտլանդացիների ընկեր կոմսը, ղեկավարում էր Անգլիայի մեծ մասը, սակայն 1321 թվականին Էդվարդը զորք հավաքեց և Թոմասին դուրս շպրտեց Միդլենդից։ Մելբուռնի և Թութբուրիի Լանկաստերյան ամրոցները մնացին ամայի և թալանվեցին տեղի բնակչության կողմից։ Կոմս Թոմասը վերջապես պարտության մատնվեց 1322 թվականին Բորոֆրիջի ճակատամարտում[7]։ Նա անմիջապես մահապատժի ենթարկվեց, իսկ Ռոբերտ դե Հոլանդը գլխատվեց 1328 թ.-ին։ Թագավորը կայազոր ուղարկեց Մելբուռն և Ռալֆ Բասեթին նշանակեց տնտեսավար, որպեսզի փոխարինի պաշտոնյա Ջոն դե Հարդեդեշուլին[12]։ Մարտ ամսին ձերբակալվեցին ամրոցը կողոպտողները և մինչև ապրիլ Էդվարդը դուրս հանեց իր զորքերը[7]։ 1323 թվականին նա Ռոբերտ Թոչերին և Ռոջեր դը Բելերին նշանակեց, որպեսզի նրանք օգնեն տնօրինել իր ունեցվածքը Մելբուռնում ՝ օգտագործելով Ստաֆորդշայրում ապստամբների ունեցվածքի բռնագրավուման արդյունքում ստացված գումարները։ Էդվարդը կրկին մնաց Մելբուռնում 1325 թ.-ին, և այնտեղ նա իրավունք տվեց հարկեր հավաքել մերձակա Սվարկսթոունի տղամարդկանցից ՝ Տրենթի կամուրջը վերականգնելու համար[7]։

Լանկաստերյան բարեփոխումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
14-րդ դարում Ջոն Գաունթը ամրոցում կատարել է նշանակալի բարեփոխումներ

Ամրոցը, որը Թոմասի մահապատժի պահին դեռևս անավարտ էր, իր հողերի հետ միասին, մնաց որպես արքունի սեփականություն, մինչև որ այն 1327 թվականին շնորհվեց Լենկաստերի 3-րդ կոմսին՝ Լոնդաստերի կոմս Թոմասի եղբորը ՝ Հենրիին[13]։ Իր հերթին այն անցավ Հենրիի որդուն ՝ չորրորդ կոմսին, որը դարձավ Լանկաստերի առաջին դուքսը։ Դքսի մահվանից հետո՝ 1361-ին, նրա կառավարիչը հանդիսանում էր Ինգրամ Ֆաուկոները, որը որպես թոշակ տարեկան ստանում էր 10 ֆունտ ստերլինգ, ևս 5 ֆունտ ստանում էր իր կինը։

Հենրիի ժառանգորդը Բլանշն էր՝ Ջոն Գաունթի կինը[7]։ Դուքս Ջոնը հաստատեց Ֆաուկոների թոշակը, երբ նա սկսեց տիրապետել Լանկաստերյան հողերին[7]։ Ջոնի երեք տարեկան դստերը՝Կատալինային, որն իր երկրորդ կնոջից` Կաստիլիայի Կոնստանցիայից էր, 1375 թվականին ամրոցում առանձին սենյակ և կաստիլիացի դայակ տրմադրվեց[14]։

Փիթերը դարձավ Մելբուռնի կալվածքի պահապանը 1377թ․՝ տարեկան տասը ֆունտ եկամտով։ 1386թ․-ին նրան շնորհվեց ևս 66 շիլլինգ 8 կոպեկ, իսկ 1395թ.-ին՝ 10 արծաթ (6 ֆունտ 13 շիլլինգ 4 կոպեկ)։ Վերջին շնորհումը պայմանով էր․ նա չպետք է միջամտեր կառավարիչների ու այգիների պահապանների աշխատանքներին, որը փոխանցվել էր նրա որդուն՝ Փիթերին[7] ։ Կրտսեր Փիթերը Մելբուռնում մասնակցում էր ապագա Հենրի IV- ի դաստիարակությանը՝ Ռիչարդ II- ի օրոք։ Նա նորից նշանակվեց Դերբայշիրի կալվածքի կառավարիչ և տնտեսվար՝ 1399-ի մարտին, չնայած նա հրաժարվեց իր պաշտոնից ապրիլին ՝ ի պատասխան թագավոր Ռիչարդի նշանակած տարեկան վճարի, որը բռնագրավել էր Լանկաստերյան կալվածքները, երբ այդ նույն տարվում՝ավելի վաղ մահացավ Ջոն Գաունտը։ Հենրիի՝ գահը գրավելուց հետո, Փիթերը նշանակվեց որպես կառավարիչ, իսկ 1399-ի հոկտեմբերին նրա տարեկան վճարը 10 ֆունտից բարձրացավ մինչև 100 արծաթ (66 ֆունտ 8 շիլլինգ), հաջորդ տարվա ընթացքում նրան Դերբայշիրում հող շնորհվեց, որը առգրավվել էր Թոմաս Մերկեից՝ Կառլիսի եպիսկոպոսից՝ Թագավորի դեմ դավադրության համահեղինակից[7]։

Լանկաստերի դքսությունը շարունակեց բարելավել և ընդլայնել կալվածքը տասնչորսերորդ և տասնհինգերորդ դարերի ընթացքում[9]։ Ջոն Գաունտը 1392/3 թվականներին Համայանքային սրահում և Մեծ պալատում այլ գործերին զոււգահեռ, նորոգում էր նաև պատուհանները։ 1393/4 թվականներին նա վերանորոգեց բարձրացող կամուրջը, իսկ 1399/1400 թվականներին կատարեց ջրամատակարարման համակարգի բարելավումներ ՝ օգտագործելով երկու տարի առաջ ձեռք բերված կապարը[7]։

19 տարի շարունակ, ամրոցը բանտ էր ծառայում Բուրբոնի կոմս Ջոն Առաջինի համար, այն բանից հետո,երբ `1415 թ.-ին Ագինխուրի ճակատամարտում նա պարտություն կրեց[15]։ Նրա պահապանը Նիկոլաս Մոնթգոմերի Կրտսերն էր[2]։ Իններորդ դարի տեղացի պատմաբան Ջոն ժոզեֆ Բրիգսը պնդում էր, որ «Վարդերի պատերազմի» ժամանակ ամրոցը մասամբ փլուզվել է Լանկաստերյան կոմս Անջուի Մարգարիտ զորքերի կողմից[15], բայց քանի որ նրա արշավախումբը գտնվում էր Հյուսիսային Մեծ Ճանապարհի ճակատում[7], նա թալանեց Քեմբրիջշիրի Մելբուռնը, այլ ոչ թե Դերբիշիրի նույնանուն ամրոցը։

1545 թ.-ին հնէաբան Ջոն Լելանդը Հենրի VIII- ին հայտնեց, որ գույքը բավականաչափ լավ վիճակում է և այն որակեց որպես «մեծապես լավ վերանորոգված»[7], գուցե խոսքը Էդվարդ IV- ի օրոք կատարված նորոգումների մասին էր, երբ Ագինխուրի հրամանատար Սըր Ռալֆ Շիրլին եղել է ամրոցի կառավարիչը[6][2]։

Աշտարակի հիմքերը(դիմային մասը)

Երբ Եղիսաբեթ Առաջինը թագուհի դարձավ, նա հրամայեց ուսումնասիրել իր ամրոցները։ 1562թ.-ի զեկույցում ասվում էր, որ իր թագավորության հյուսիսում գտնվող միայն տասը ամրոցներ արժեր պահպանել, սակայն Մելբուռնը այդ ցանկում չկար։ 1576 թ. կատարված հետագա ուսումնասիրության համաձայն, չնայած որ քարերի շարվածքը լավ վիճակում էր, բացի մեկ ծխնելույզից և պատուհանից, փայտանյութը քայքավում էր, կապարե տանիքի վրա առաջացել էին անցքեր, խոհանոցներից մեկը փլուզման եզրին էր, և անհրաժեշտ էր փոխել մեկ այլ խոհանոցի հատակը։ Նույն թվականին Ջորջ Թալբոտը, Շրյուսբերիի 6-րդ կոմսը, թագուհուն գրեց՝ վստահեցնելով նրան, որ ամրոցը լավ վիճակում էր և վերակառուցումը արժի 1000 ֆունտ, սակայն այն կարող է վերանորոգվել նաև 100 ֆունտով։ Քանի որ նա պատասխանատու էր բանտարկված Մարիի՝ շոտլանդացիների թագուհու և նրա 140 համախոհներին պահելու համար, նա հույս ուներ, որ նրան տեղափոխեն Մելբուռն[1]։ 1583 թ.-ին ամրոցը նորից ուսումնասիրվեց ՝ տեսնելու, թե արդյոք այն հարմար էր գերեվարված թագուհուն այնտեղ պահելու համար։ Չնայած սենյակները քանակով և որակապես բավարար էին, անավարտ շենքը համարվում էր «թերություններ ուներ յուրաքանչյուր անկյունում»։ Մեծ սենյակները բաժանման կարիք ունեին, հատակները հողապատ էին և սվաղած, իսկ բակը սալիկապատ չէր, «այնպիսի տպավորություն է, որ դռներից դուրս ասես ճահճուտում լինես, քանի որ շատ մռայլ և տհաճ էր քայլել այդ այսպես կոչված տան շրջակայքով»[7]:1584 թ.-ին Եղիսաբեթ թագուհին վերջապես որոշեց Մարիին տեղափոխել Մելբուռն՝ ըստ Բաբինգտոնի դավադրության հեռացնելով նրան ՝ անգլիացի թագուհուն սպանել և գահ բարձրացնել իր շոտլանդացի զարմուհուն[7]։

1597 թ.-ին ամրոցը օգտագործվում էր որպես խոշոր եղջերավորների պահման վայր[16], չնայած 1602 թ.-ին արված ուսումնասիրությունը հավաստիացրեց Եղիզաբեթին, որ այն «հիանալի և հնագույն ամրոց է, որը Ձերդ Գերազանցությունը պահում է իր ձեռքերում»։ Կառավարչի տարեկան աշխատավարձը 10 ֆունտ էր, որը վճարվում էր Ինգրամ Ֆաուկոներին 140 տարի առաջ[2]։ 1604թ.-ին ամրոցն ու հողերը գնվել են 4600 ֆունտ ստեռլինգով Հեննթդոնի 5-րդ կոմս Հենրի Հաստինգսի կողմից[7], որի ընտանեկան նստավայրը՝ Աշբի դե լա Զուշ ամրոցը գտնվում էր ընդամենը 11 կմ հեռավորության վրա (7 մղոն հեռավորության վրա)[17] :Մելբուռնի ամրոցը քանդվեց 1610-1637թթ․-ին, որպեսզի ամրոցի շինանյութը օգտագործվի այլ կառույցի համար։ 1629 թ.-ին, հավանաբար, հանվել է հողի մակարդակից բարձր բոլոր մշակված քարերը։ Մելբուռնի ամրոցի կառավարիչ Սըր Ջոն Քոքը այդ տարի Կառլիսի եպիսկոպոսից քարհանքում աշխատանքներ սկսելու թույլտվություն ստացավ[18]։ Երեսպատման քարերից որոշներն օգտագործվում էին Թագավորի ջրաղացում ամբարտակը վերականգնելու համար, որը որոշ ժամանակ հետո պետք է կատարեր տեղի մարգարեի ասածը՝ «Տրենթի ջրերը պետք է ողողեն Մելբուռնի ամրոցի աշտարակները»[2]։ Հասթինգսների կալվածքը աստիճանաբար վաճառվեց[19] , իսկ ամրոցի տարածքը վաճառվեց կոմս Մոուրայի կողմից 1811 թ.-ին[20]։

Ավերակներ և հնագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
43 և 45 փողոցների տների առաջնամասը պատված է ամրոցի քարերով

Մոտ 15 մետր (50 ֆտ) երկարությամբ և 4 մետր (13 ֆտ) բարձրությամբ խճաքարե պատի մի հատված[7], ներառված է ամրոցի հյուսիսային կողմում գտնվող հարակից ագարակի օժանդակ շինության մեջ։ Ավերակները, իսկ հետագայում նաև ագարակը, միասին նշված են II աստիճանի կարևորության շինությունների ցանկում, իսկ ամրոցի մնացորդները նշված են որպես հուշարձան։ Պատի հարավում գտնվող տարածքը պեղվել է՝ երկու բազմանկյուն աշտարակների մոխրագույն քարերից պատրաստված հիմքերը ուսումնասիրելու համար։ «Ամրոցի Փողոց» կոչվող վայրի արևելյան կողմում գտնվող տարածքում կա առանձին պարտեզ, որը հասանելի չէ հանրության համար[21][22]։

Ամրոցից վերցված քարերի մի մասը օգտագործվել է Ամրոցի Փողոցի 43-րդ և 45-րդ փողոցներում 18-րդ դարի կեսին կառուցված II աստիճանի կարևորության շինությունները վերակառուցելու համար[7], իսկ այն շենքերը, որոնց կառուցման համար հայտնի է, որ օգտագործել են այդ քարերը, բայց այլևս գոյություն չունեն, ներառում են քանդված հին տներ, որոնք քանդվել են, որպեսզի կառուցվի ամրոցի տեքստիլ գործարանը։ Ամրոցի այժմ քանդված ջրաղացը, ասում են, որ կառուցվել է ամրոցի հիմքերի վրա՝ մինչև 4 մ հաստությամբ (12 ֆտ)։ Ամրոցի փողոցի 15-րդ փողոցը նույնպես հենված է հին պատին։ Հավանական է, որ Մելբուռնի նախկին հնոցը և ախոռը նույնպես օգտագործում էին ամրոցի վերամշակված նյութը[7]։

19-րդ դարի սկզբին պեղումների արդյունքում հայտնաբերվել են ստորգետնյա զգալի չափով և բարձրակարգ վարպետությամբ կառուցված տներ, իսկ նույն դարի վերջին կատարված պեղումները նշանակալի հիմքեր են գտել ամրոցի պարտեզներում։ Ամրոցի ջրաղացի բնակելի հատվածում կա այժմ ծածկված ջրհոր՝ 2 մ (6 ֆտ) լայնությամբ և 15 մ (50 ֆտ) խորությամբ, իսկ 1961 թ.-ին կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել են հին ջրաղացից արևելք գտնվող 5 մ (16 ոտնաչափ) երկարությամբ պահպանված պատ։ 1969–1971 թվականներին պեղումների արդյունքում հայտնաբերվել են մեծ թվով վանդակացանց պատեր՝ պատված մոխրագույն քարերով, դռան կողափայտեր, պարույրաձև սանդուղքի հիմք և արտաքին բակի առկայության ապացույցներ։ Բազմաթիվ քարերի վրա եղել են քարտաշների թողած նշաններ[7]։ 1988 թ.-ին կատարված շինարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են որմնաքարեր, ներառյալ երկու մեծ արևելյան և արևմտյան պատերի փլատակների բեկորներ[18]։ Կանգուն մնացած պատի կողքին գտնվող փոքր աշտարակների հիմքերից բացի՝ այժմ հնություններից ոչինչ չի պահպանվել[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Heath (2005), էջեր. 1–2.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Briggs (1852), էջեր. 43–49.
  3. 3,0 3,1 Fane (1895), էջեր. 92–93.
  4. 4,0 4,1 Stroud (2002), էջեր. 1, 5.
  5. Greenway (1971).
  6. 6,0 6,1 6,2 Lysons & Lysons (1817), էջեր. 209–210.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 Usher (1991).
  8. Stroud (2002), էջեր. 25, 28.
  9. 9,0 9,1 Emery (1996), էջ. 422.
  10. Mel Morris Conservation (2011), էջեր. 6, 17.
  11. Mel Morris Conservation (2011), էջ. 4.
  12. Rickard (2002), էջ. 168; Usher (1991).
  13. Emery (1996), էջ. 422; Heath (2005), էջեր. 1–2.
  14. Weir (2008) p. 135.
  15. 15,0 15,1 Firth (1905), էջ. 20.
  16. Black (2006), էջ. 18.
  17. Goodall, John. «Ashby de la Zouch Castle». History and Research. English Heritage. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  18. 18,0 18,1 Stroud (2002), էջեր. 14–17.
  19. Stroud (2002), էջ. 10.
  20. Heath (2005), էջ. 4.
  21. «Castle Farmhouse and Ruins of Melbourne Castle and Outbuildings, Melbourne». British Listed Buildings. Britishlistedbuildings.co.uk. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.
  22. Historic England. «Melbourne Castle Fortified Manor and Earlier Medieval Manorial Remains (1008610)». National Heritage List for England. Վերցված է 7 December 2013-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելբուռնի ամրոց» հոդվածին։