Մելանի Ֆլորենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելանի Ֆլորենս
Մասնագիտությունգրող և մանկագիր
Կայքmelanieflorence.com

Մելանի Ֆլորենս (անգլ.՝ Melanie Florence), Քրիի և շոտլանդական ժառանգության կանադացի հեղինակ[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորենսը ծնվել է Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում, սակայն նրա գրքերի մի մասը մեզ պատմում են իր պապիկի տխրահռչակ փորձի մասին, որն այցելել է Կանադական գիշերօթիկ դպրոցները։

Գրել է թե՛ գեղարվեստական և թե՛ ոչ գեղարվեստական գրքեր երեխաների և երիտասարդ ընթերցողների համար։ Նրա գրքերը պատմական և ժամանակակից այն խնդիրների մասին են, որոնք ազդեցություն են ունեցել տեղաբնիկ մարդկանց վրա[2]։

2016 թվականին Ֆլորենսը ստացել է TD Կանադական մանկական գրականության մրցանակը` իր «Կորած Նիմամա« (Missing Nimâmâ) գրքի համար[1][1]։ Գիրքը պատմում է երիտասարդ տեղաբնիկ մայրիկի մասին ով հեռվից դիտում է թե ինչպես է մեծանում իր դուստրը[1]։

Այդ մրցանակը ամենախոշոր մրցանակներից մեկն է կանադական մանկական գրականության համար[3]։

Աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jordin Tootoo: The Highs and Lows in the Journey of the First Inuit to Play in the NHL (Lorimer, 2011, 9781552775295)
  • Righting Canada's Wrongs (Lorimer, 2015, 1459408667)
  • Missing Nimâmâ (illustrated by Francois Thisdale, Clockwise, 2015, 0993935141)
  • One Night (Lorimer, 2016, 9781459409842)
  • The Missing (Lorimer, 2016, 9781459410886)
  • Rez Runaway (Lorimer, 2016, 9781459411630)
  • He Who Dreams (Orca, 2017, 9781459811041)
  • Stolen Words (illustrated by Gabrielle Grimard, Second Story, 2017, 9781772600377)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 թվական` Ամերիկյան Հնդկական երիտասարդական գրականության մրցանակ (Ջորդին Տոտու աշխատանքի համար)[4]։
  • 2015 թվական` Second Story Press's-ի Տեղաբնիկների ստեղծագործությունների մրցույթ («Գողացված բառերի»-ի համար)[2]։
  • 2016 թվական` TD Կանադական մանկական գրականության մրցանակ («Կորած Nimâmâ»-ի համար)[1]։
  • 2017 թվական` Ընթերցանության անտառ «Ոսկե կաղնի» մրցանակ (Կորած Nimâmâ- համար)[5]։
  • 2018 թվական` Ռութ և Սիլվիա Շվարցների մանկական գրականության մրցանակ («Գողացված բառերի համար»)[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Toronto's Melanie Florence wins $30,000 TD Canadian Children's Literature Award». CTV News. Canadian Press. 2016 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
  2. 2,0 2,1 «Melanie Florence and Susan Currie win inaugural Aboriginal Writing Contest». Quill & Quire. 2015 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
  3. «Author Melanie Florence pens book from grandfather's residential school experience». CBC News. 2015 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
  4. «Award Category: Honor Books». American Indian Library Association. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
  5. «Winner of 2017 Forest of Reading Golden Oak Award announced» (PDF). Ontario Library Association. 2017 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
  6. «Ruth & Sylvia Schwartz Children's Book Awards». Ontario Arts Foundation. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]