Մեթոդի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեթոդի վրա
Մեթոդի վրա
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուհայերեն

Մեթոդի վրա, հայ հասարակական գործիչ, փիլիսոփա և բնագետ Գալուստ Կոստանդյանի երկը: Եկեղեցու պահանջով գիրքը վաճառքից հանվել է ու ոչնչացվել, իսկ երկրորդ հատորի ձեռագիրը, ամբողջ արխիվի հետ միասին, Կոստանդյանի մահից հետո այրվել է։

«Մեթոդի վրա» երկը հանդիսանում է Գալուստ Կոստանդյանի մատերիալիզմի ու աթեիզմի նվաճումը: Հեղինակն այն բնութագրել է որպես՝ «պզտի հանրագիտարան մը... նյութապաշտ դպրոցի ամենեն ահավոր զենքերու», իսկ ժամանակակիցները՝ մի երկ, որը կոչված է «հռչակելու և քաջալերելու դրական կամ գիտական մտքին հաղթանակը»։

Կոստանդյանը առաջին հայ մտածողներից է, որ ծանոթ է եղել Կարլ Մարքսի «Կապիտալ»-ին և հիշատակել է իր գրքում։

Եկեղեցու պահանջով գիրքը վաճառքից հանվել է ու ոչնչացվել, իսկ երկրորդ հատորի ձեռագիրը, ամբողջ արխիվի հետ միասին, Կոստանդյանի մահից հետո այրվել է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ. Գաբրիելյան-Հայ փիլիսոփայական մտքի պատմություն (հատոր 3.էջ 345-435)
  • Հ. Գաբրիելյան-Կոստանդյանի կյանքն ու գործերը (ԵՊՀ Գիտական աշխատություններ, հ.23, էջ 183-275)
  • Գ. Գասպարյան-Գ.Կոստանդյանի «Մեթոդի վրա» գրքի առաջաբանը (էջ 5-56)