Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» (ֆր.՝ Après nous le déluge), այս շատ հայտնի արտահայտությունն առաջին անգամ գործածել է Մարքիզուհի դե Պոմպադուրը, որը պաշտոնապես Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV-ի սիրուհին էր։ Մարքիզուհին դա ասել է 1757 թ.-ին Ռոսբախի ճակատամարտից հետո, որպեսզի մխիթարի թագավորին, որին վշտացրել էր ֆրանսիական զորքերի պարտությունը։ Այն աղետալի էր ֆրանսիացիների համար։ Նրա օրոք վերնախավը (առաջին և երկրորդ դասեր) վարում էին ցոփ ու շվայտ կյանք, չէին վճարում հարկեր, մինչդեռ դատարկվում էր գանձարանը, իսկ տնտեսությունը քայքայվում էր։ Այս ամենինց դժգոհ էին երրորդ խավը՝ ձեռներեցները և բազմամիլոնանոց գյուղացիությունը, արհեստավորները և այլք[1]։

Այս ամենից հետո ժողովուրդը ելնում է ոտքի և սկսվում է Ֆրանսիական ամենամեծ հեղափոխությունը Ֆրանսիայի սոցիալական և քաղաքական կյանքում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Louis XV | king of France». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.