Մեզալյանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մեզալյանս (ֆր.՝ mésalliance), անհավասար ամուսնություն, առաջին հերթին՝ իրարից այլ սոցիալական դրություն ունեցող, տարբեր դասերի, շերտերի պատկանող մարդկանց ամուսնություն։ Կիրառվում է գերակա դիրքի համար՝ որպես ամուսնություն ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող անձի հետ։

Անհավասար ամուսնության արդյունքում հիմնականում ավելի ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող ամուսինը կամ կինը ձեռք են բերել նույն դրությունը, ինչ իրենց առավել բարձրաստիճան կողակիցը։ Օրինակ՝ Ռուսաստանում կանայք, որոնք ամուսնանում էին ազնվականի հետ, իրենք ևս դառնում էին ազնվական։ Եթե դա տեղի չէր ունենում, ուրեմն նման անհավասար ամուսնությունը կոչվում էր մորգանատիկ։

Դասային հասարակության մեջ մեզալյանսը, որպես կանոն, դատապարտելի էր։ Հատկապես դա վերաբերում էր Հին Հնդկաստանին, որտեղ որոշ դեպքերում պատժվում էր մահով, իսկ նման ամուսնության երեխաները համարվում էին դասերից դուրս, այսինքն սոցիալական կարգավիճակով երկու ծնողներից էլ ցածր։

Ժամանակակից մեզալյանսի օրինակ է բրիտանական արքայազն Էդուարդի ամուսնությունը ամուսնալուծված Ուոլիս Սիմփսոնի հետ, որի համար Էդուարդը ստիպված եղավ հրաժարվել գահից։ Ավելի ուշ օրինակ է ճապոնական արքայադուստր Սայակոյի հարսանիքը, որը 2005 թվականին ամուսնացավ հասարակ քաղաքացի Յոսիկի Կուրոդայի հետ։ Արդյունքում Սայակոն ևս զրկվեց արքայադստեր տիտղոսից։

Մեզալյանսի թեման հաճախ է կիրառվել 18-րդ դարից մինչև 20-րդ դարասկզբի ստեղծագործություններում։ Ջորջ Բեռնարդ Շոուի պիեսներից մեկն այդպես էլ անվանվում է՝ «Մեզալյանս»։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jürgen Beyer: Estin aus Kielkond auf Oesel und dänischer Ratsherr in Visby auf Gotland. Eine Mesalliance um die Mitte des 16. Jahrhunderts? In: Marju Luts-Sootak, Sanita Osipova, Frank Ludwig Schäfer (Hrsg.): Einheit und Vielfalt in der Rechtsgeschichte im Ostseeraum. Sechster Rechtshistorikertag im Ostseeraum, 3.-5. Juni 2010, Tartu (Estland) / Riga (Lettland) (= Rechtshistorische Reihe. Band 428). Lang, Frankfurt 2012, S. 39–51. (գերմ.)