Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Հիմնադրված02․10․2002 թվական[1]
Իրավ. կարգավիճակՀասարակական կազմակերպություն[1]
ՏեղագրությունԵրևան, Արշակունյաց պողոտա 3, 3-րդ հարկ[1]
Գործադիր տնօրենՆունե Սարգսյան[2]
media.am-ի գլխավոր խմբագիրԳեղամ Վարդանյան[2]
Տպագրական մարմինmedia.am[3]
Կայքmediainitiatives.am
Նախկին անվանում(ներ)«Ինտերնյուս» հասարակական կազմակերպություն[4]

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն», Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպություն, որը պետական ռեգիստրում գրանցվել է 2002 թվականի հոկտեմբերի 2-ին[1][5]։

Կազմակերպությունը գործունեություն է իրականացնում լրատվադաշտում, հանդես գալիս տարբեր տեսակի մեդիանախաձեռնություններով[3]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայում կազմակերպությունը կոչվում է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն։ Մինչև 2013 թվականի հուլիսի 3-ը կոչվել է «Ինտերնյուս» հասարակական կազմակերպություն[4]։ Անվանափոխման նապատակը, ըստ գործադիր կազմակերպության գործադիր տնօրենի, եղել է ռեբրենդինգը[4]։

Նախաձեռնություններ և ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

media.am[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնություններից է media.am կայքը, որը գործում է 2001 թվականից «Մարդիկ են մեդիան» կարգախոսի ներքո[3]։ Կայքն ունի մի շարք բաժիններ։ 2010-ից մինչև 2014 թվականի ապրիլ ամիսը գործել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ[3]։ 2014 թվականի ապրիլ- հոկտեմբեր ամսիներին կայքը գործել է «Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամ»-ի (EED) ֆինանսավորմամբ[3]։ Այնուհետև կայքը շարունակել է իր գործունեությունը Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) ֆինանսավորմամբ։ Կայքի «Խաչմերուկ» բաժինը ստեղծվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ[3]։

media.am կայքում են աշխատում շուրջ 20 լրագրողներ, հրապարակախոսներ, այդ թվում՝ Գեղամ Վարդանյանը[6], Նունե Հախվերդյանը[7], Սամվել Մարտիրոսյանը[8], Տիգրանուհի Մարտիրոսյանը[9], Մարիաննա Դանիելյանը[10], Օֆելյա Սիմոնյանը[11], Գայանե Ասրյանը[12], Քրիստիան Գինոսյանը[13], Անահիտ Դանիելյանը[14], Արշալույս Բարսեղյանը[15], Քնար Խուդոյանը[16], Կարինե Ղազարյանը[17], Աննա Բարսեղյանը[18], Արմեն Սարգսյանը[19], Լիլիթ Ավագյանը[20], Լուսինե Գրիգորյանը[21], Նունե Սարգսյանը[22], Սոնա Քոչարյանը[23], Վահրամ Մարտիրոսյանը[24], Վասակ Դարբինյանը[25]։

Քրեական գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունը վրացական factcheck.ge կայքի միջոցով հայաստանյան լրատվամիջոցների նկատմամբ իրականացնում է գրաքննություն, և ըստ հայաստանյան բազմաթիվ լրատվամիջոցների կեղծ մեղադրանքներ է հնչեցնում, վերջիններին լռեցնելու փորձ կատարում[5][26][27][28]։

2021 թվականին «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն factcheck.ge կայքի միջոցով սուտ տեղեկություն է որակել hraparak.am լրատվական կայքի որոշ հոդվածներ։ hraparak.am նշված դեպքով լրատվամիջոցը դիմել է դատարան, որպեսզի դատական հաստատվի հրապարակումների ոչ կեղծ լինելը։ 1 տարի տևած դատական գործընթացից հետո դատարանը բավարարել է hraparak.am լրատվական կայքի հայցը, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին պարտավորեցնել www.factcheck.ge կայքէջում տեղադրել զրպարտչական բնույթի հրապարակումները հերքող գրառում[26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Մեդիա նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի վերաբերյալ տեղեկություններ Հայաստանի պետական ռեգիստրի էլեկտրոնային հարթակում, (արխիվացված 06․01․2024 թվականին)։
  2. 2,0 2,1 Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աշխատակազմի մասին տեղեկություններ, (արխիվացված 06․01․2024 թվականին)։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 media.am կայքի մասին տեղեկություններ տվյալ կայքի «Մեր մասին» բաժնում, (արխիվացված 06․01․2024 թվականին)։
  4. 4,0 4,1 4,2 «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն` նախկին Ինտերնյուսի փոխարեն» հոդված mediamax.am կայքում, (արխիվացված 06․01․2024 թվականին)։
  5. 5,0 5,1 ««Հրապարակը» հաղթել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ դատական վեճում. հերքումը պետք է հրապարակվի վրացական կայքէջում» հոդված hetq.am կայքում, (արխիվացված 06․01․2024 թվականին)։
  6. media.am-ի լրագրողներ՝ Գեղամ Վարդանյան, (արխիվացված 06․01․2024 թվականին)։
  7. media.am-ի լրագրողներ՝ Նունե Հախվերդյան, (արխիվացված 06․01․2024 թվականին)։
  8. media.am-ի լրագրողներ՝ Սամվել Մարտիրոսյան, (արխիվացված 06․01․2024 թվականին)։
  9. media.am-ի լրագրողներ՝ Տիգրանուհի Մարտիրոսյան, (արխիվացված 06․01․2024 թվականին)։
  10. media.am-ի լրագրողներ՝ Մարիաննա Դանիելյան, (արխիվացված 06․01․2024 թվականին)։
  11. media.am-ի լրագրողներ՝ Օֆելյա Սիմոնյան, (արխիվացված 08․01․2024 թվականին)։
  12. media.am-ի լրագրողներ՝ Գայանե Ասրյան, (արխիվացված 08․01․2024 թվականին)։
  13. media.am-ի լրագրողներ՝ Քրիստիան Գինոսյան, (արխիվացված 08․01․2024 թվականին)։
  14. media.am-ի լրագրողներ՝ Անահիտ Դանիելյան, (արխիվացված 08․01․2024 թվականին)։
  15. media.am-ի լրագրողներ՝ Արշալույս Բարսեղյան, (արխիվացված 08․01․2024 թվականին)։
  16. media.am-ի լրագրողներ՝ Քնար Խուդոյան, (արխիվացված 08․01․2024 թվականին)։
  17. media.am-ի լրագրողներ՝ Կարինե Ղազարյան, (արխիվացված 08․01․2024 թվականին)։
  18. media.am-ի լրագրողներ՝ Աննա Բարսեղյան, (արխիվացված 08․01․2024 թվականին)։
  19. media.am-ի լրագրողներ՝ Արմեն Սարգսյան, (արխիվացված 08․01․2024 թվականին)։
  20. media.am-ի լրագրողներ՝ Լիլիթ Ավագյան, (արխիվացված 08․01․2024 թվականին)։
  21. media.am-ի լրագրողներ՝ Լուսինե Գրիգորյան, (արխիվացված 08․01․2024 թվականին)։
  22. media.am-ի լրագրողներ՝ Նունե Սարգսյան, (արխիվացված 08․01․2024 թվականին)։
  23. media.am-ի լրագրողներ՝ Սոնա Քոչարյան, (արխիվացված 08․01․2024 թվականին)։
  24. media.am-ի լրագրողներ՝ Վահրամ Մարտիրոսյան, (արխիվացված 08․01․2024 թվականին)։
  25. media.am-ի լրագրողներ՝ Վասակ Դարբինյան, (արխիվացված 08․01․2024 թվականին)։
  26. 26,0 26,1 «Մեկամյա դատական վեճն ավարտվեց «Հրապարակի» կարևոր հաղթանակով» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 06․01․2024 թվականին)։
  27. «Ֆեյսբուքի հետ համագործակցելուց առաջ գիտակցո՞ւմ էիք, որ ձեր գործունեության արդյունքում կարող են կայքերի ֆեյսբուքյան էջեր փակվել. Գեղամ Վարդանյանը չպատասխանեց հարցին» հոդված 168.am կայքում, (արխիվացված 06․01․2024 թվականին)։
  28. ««Ճշտի ասպետները» մամուլի դեմ պատերազմ են սկսել․» հոդված 168.am կայքում, (արխիվացված 06․01․2024 թվականին)։