որտեղ -ը այն մոլեկուլների միջին թիվն է, որոնց արագությունների պրոյեկցիաներն ընկած են , , միջակայքերում, -ը մոլեկուլների ընդհանուր թիվն է, -ը՝ մոլեկուլի զանգվածը, -ն՝ բացարձակ ջերմաստիճանը, -ն՝ Բոլցմանի հաստատունը։ (1)-ը ըստ անկյունների (շարժման ուղղությունների) ինտեգրելուց ստացվում է բաշխման օրենքը ըստ արագությունների բացարձակ արժեքների՝
:
Մաքսվելի բաշխումը կարելի է ստանալ Գիբսի բաշխումից, որը ճիշտ է դասական և քվանտային մոտեցման դեպքերում՝ գազերի, հեղուկների և պինդ մարմինների համար ու տալիս է նրանց ջերմային հատկությունների սպառիչ նկարագիրը ջերմային հավասարակշռության ժամանակ։ (1)-ը և (2)-ը ունեն վիճակագրական բնույթ և ճիշտ են միայն շատ մեծ -ի դեպքում։ -ն հավանականությունն է այն բանի, որ որևէ մոլեկուլ կունենա միջակայքում ընկած արագություն։ (2)-ից կարելի է որոշել մասնիկների միջին քառակուսային, միջին և հավանական արագությունները․
մք,
մ,
հ:
Քանի որ մասնիկների շարժման բոլոր ուղղությունները հավասարահավանական են, ապա
և
Մաքսվելի բաշխման փորձնական հաստատումը ստացվել է մոլեկուլային փնջերով կատարած փորձերից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 369)։