Մաքսիմ Ժավներչիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսի́մ Ժավներ́չիկ
Քաղաքացիությունը  Բելառուս
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 9, 1985(1985-02-09)[1][2][3][…] (39 տարեկան)
Ծննդավայր Սալիգորսկ, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Բելառուս ԴՅՈՒՍՇ (Սոլգիորսկ)

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003 Բելառուս Շախտյոր (Սոլիգորսկ) 0 (0)
2004-2008 Բելառուս ԲԱՏԷ 83 (6)
2009-2014 Բելառուս Կուբան 117 (2)
2015-2017 Բելառուս ԲԱՏԷ 39 (0)
2017-2018 Բելառուս Դինամո (Մինսկ) 22 (0)
Ազգային հավաքական
2011-2014 Բելառուս Բելառուս 9 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մաքսի́մ Անատո́լևիչ Ժավներ́չիկ (բելառուս․՝ Максім Анатольевіч Жаўнерчык, փետրվարի 9, 1985(1985-02-09)[1][2][3][…], Սալիգորսկ, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս ֆուտբոլիստ, պաշտպան։ Բելառուսի հավաքականի խաղացող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

ԴՅՈՒՍՇ Սոլիգորսկ քաղաքի սան է։ Առաջին մարզիչը Լեոնիդ Նիկոլայի Վասիլենկոն է։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2003-ին հարազատ Սոլիգորսկից «Շախտյորում», որտեղ 22 հանդիպում է անցկացրել փոխարինող կազմում։ 2004 թվականին տեղափոխվել է Բորիսովի ԲԱՏԷ ակումբ, որի կազմում խաղացել է մինչև 2008 թվականի վերջը՝ այդ ընթացքում թիմի հետ դառնալով Բելառուսի երեք անգամ չեմպիոն, մեկ անգամ գավաթակիր և երկու անգամ եզրափակչի մասնակից, մասնակցել է Չեմպիոնների լիգայի 2008/09 խմբային մրցաշարին։

2009 թվականի հունվարի 20-ին չորս տարվա պայմանագիր կնքեց «Կուբանի» հետ, որի հիմնական կազմում նորամուտը նշեց մայիսի 3-ին՝ փոխարինման դուրս գալով «Խիմկիի» դեմ արտագնա խաղի 2-րդ խաղակեսում։ Նույն խաղում, խաղադաշտ դուրս գալուց 10 րոպե անց, իր առաջին գոլն է խփել նաև «Կուբանում»։ «Կուբանի» կազմում այդ մրցաշրջանում մասնակցել է 20 հանդիպման, որոնցում խփել է 1 գոլ, ինչպես նաև 1 խաղ է խաղացել Ռուսաստանի գավաթի խաղարկությունում և 5 անգամ խաղացել է ակումբի երիտասարդական կազմում։ 2010-ի մրցաշրջանում անցկացրել է 33 հանդիպում,խփել է 1 գոլ և դարձել Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի հաղթող թիմի հետ։ Բացի այդ, 1 հանդիպում է անցկացրել երկրի գավաթի խաղարկությունում։ 2012թ. մարտի 1-ին երկարաձգեց պայմանագիրը «Կուբանի» հետ[4]։

2015 թվականի հունվարի 12-ին կրկին պայմանագիր է կնքել ԲԱՏԷ-ի հետ։ Բորիսովի ակումբի կազմում անցկացրել է 3,5 մրցաշրջան։ 2017 թվականի հուլիսի 31-ին ԲԱՏԷ-ի և Ժավներչիկի պայմանագիրը կողմերի համաձայնությամբ դադարեցվել է։

Հուլիսի 31-ին պայմանագիր է կնքել Մինսկի «Դինամոյի» հետ[5]։

2019 թվականի փետրվարի սկզբին հայտարարել էր ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին[6]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարի վերջին Մաքսիմը հրավիրվել էր Բելառուսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնդ Շտանգին՝ մասնակցելու Թուրքիայում կայանալիք ուսումնամարզական հավաքին և փետրվարի 9-ին Ղազախստանի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը[7]։ 2011-ի մարտի 29-ին հավաքականում նորամուտը նշեց Թուրքիայի Անթալիայում Կանադայի դեմ ընկերական խաղում (0։ 1)[8]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԱՏԷ
  • Բելառուսի չեմպիոն (5) - 2006, 2007, 2008, 2015, 2016
  • Բելառուսի Գավաթի դափնեկիր (2) - 2005/06, 2014/15
  • Բելառուսի Սուպերգավաթի դափնեկիր (3) - 2015, 2016, 2017
  • Բելառուսի Գավաթի եզրափակչի մասնակից (3) - 2004/05, 2006/07, 2015/16
«Կուբան»
  • Ռուսաստանի առաջին դիվիզիոնի հաղթող (1) - 2010
  • Ռուսաստանի Գավաթի եզրափակչի մասնակից - 2014/15

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. ««КУБАНЬ» ПРОДЛИЛА КОНТРАКТЫ С ПЯТЬЮ ИГРОКАМИ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
  5. «Трансферные новости». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  6. «Бутсы на гвоздь. Пять белорусских игроков, завершивших карьеру». Прессбол. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  7. «В сборную Белоруссии приглашены восемь игроков из России» (ռուսերեն). «Чемпионат.ру». 24.01.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 24-ին.
  8. «Статистика матча Белоруссия — Канада» (ռուսերեն). «Чемпионат.ру». 29.03.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]