* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Մաքսիմ Յուրևիչ Արիստարխով (ռուս.՝ Максим Юрьевич Аристархов, մարտի 9, 1980(1980-03-09), Կալուգա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում իր նորամուտը կատարել է 2000 թվականին։
Արիստարխովը ծնունդով Կալուգայից է, որտեղ էլ սկսել է զբաղվել ֆուտբոլով։ Առաջին մարզիչը եղել է Մ. Ստրիկովը[1]։ Մինչև 17 տարեկանը հանդես է եկել տեղի ՄՊՄԴ-ի թիմում, ինչից հետո գրավել է Ռուսաստանի պատանեկան, ապա նաև Ռուսաստանի երիտասարդական հավաքականների մարզիչների ուշադրությունը։ 1997 թվականին ընդունել է «Տորպեդո» ակումբի երկրորդ կազմին միանալու առաջարկը[2]։ Հետագայում Արիստարխովը հաճախ փոխել է ակումբները, հանդես է եկել ոչ միայն Ռուսաստանում, ապա Ուկրաինայում։
Պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2011 թվականին Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Գուբկին» ակումբում (Բելգորոդի մարզ)։