Մարտնչող մատերիալիզմի նշանակության մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարտնչող մատերիալիզմի նշանակության մասին

Մարտնչող մատերիալիզմի նշանակության մասին (ռուս.՝ «О значении воинствующего материализма»), Վ. Ի. Լենինի հոդվածը։ Գրվել է 1922 թվականին, «Պոդ զնամենեմ մարկսիզմա» («Под знаменем марксизма») ամսագրի համար (1922, № 3)։ Աշխատությունը մարքսիստ փիլիսոփաների և ԽՄԿԿ տեսական գործունեության յուրատեսակ ծրագիր էր և քննարկում էր այն խնդիրները, որոնք բխում էին սոցիալիստական շինարարության պահանջներից։ Հոդվածը հիմնավորում է մարքսիստ-փիլիսոփաների և բնագիտության ներկայացուցիչների, մարքսիստական փիլիսոփաների և հետևողական, բայց ոչ կոմունիստ մատերիալիստների դաշինքի, մատերիալիզմի, աթեիզմի մատերիալիստական ավանդույթների պրոպագանդման, իդեալիստական տեսությունների և բուրժուական գաղափարախոսության դեմ պայքարի անհրաժեշտությունը։ Մատերիալիզմի բնորոշ հատկանիշ է համարվում նրա մարտնչող էությունը։ Աշխատության մեջ հետագա զարգացում են ստացել մարքսիստական աթեիզմի սկզբունքները։ Հատուկ նշանակություն է տրվել մարտնչող աթեիզմի ստեղծմանն ու պրոպագանդմանը, մասսաներին աթեիստական, կոմունիստական ոգով դաստիարակմանը, հավատացյալների հետ տարվող աշխատանքների եղանակների բազմազանությանը, կրոնի նկատմամբ գիտակցական վերաբերմունք ունենալուն և այլն։ «Մարտնչող մատերիալիզմի նշանակության մասին» հոդվածում առաջ քաշված պրոբլեմները այսօր պահպանում են իրենց մեթոդաբանական նշանակությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 351 CC-BY-SA-icon-80x15.png