Մարտին Պուշիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Պուշիչ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 24, 1987(1987-10-24)[1][2][3] (36 տարեկան)
Ծննդավայր Վիեննա, Ավստրիա
Հասակ 181 սմ
Քաշ 75 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ազատ գործակալ
Պատանեկան կարիերա
1998-2002 Ավստրիա Աուստրիա (Վիեննա)
2002-2005 Ավստրիա Ֆյորստ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2007 Ավստրիա Ֆյորստ 34 (6)
2007-2008 Ավստրիա Շվադորֆ 25 (4)
2008-2010 Ավստրիա Ադմիրա Վակեր Մյոդլինգ 47 (11)
2010-2011 Ավստրիա Ալտախ 15 (4)
2011-2012 Անգլիա Հալլ Սիթի 2 (0)
2012 Նորվեգիա Վոլերենգա 16 (3)
2012 Նորվեգիա Ֆրեդրիկստադ 10 (5)
2013-2014 Նորվեգիա Բրանն 27 (9)
2014-2015 Դանիա Էսբիերգ 29 (14)
2015-2017 Դանիա Միդտյուլլան 41 (21)
2017  Նիդերլանդներ Սպարտա (Ռոտերդամ) 14 (6)
2017 Դանիա Կոպենհագեն 6 (0)
2018 Դանիա Օրհուս 15 (6)
2018 Դանիա Հորսենս 1 (0)
Ազգային հավաքական
2007 Ավստրիա Ավստրիա (մինչև 21) 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 1 փետրվարի, 2018:

Մարտին Պուշիչ (գերմ.՝ Martin Pušić, հոկտեմբերի 24, 1987(1987-10-24)[1][2][3], Վիեննա, Ավստրիա), խորվաթական ծագմամբ ավստրիացի ֆուտբոլիստ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուշիչը «Ադմիրա Վակեր Մյոդլինգի» կազմում

Պուշիչը վիեննական «Աուստրիա» և «Ֆյորստ» ակումբների սան է։ 2005 թվականին նա կատարել է իր նորամուտը պրոֆեսիոնալ մակարդակում։ Իր կարիերայի սկզբում Մարտինը հանդես է եկել Ավստրիայի ցածր դիվիզիոնների «Շվադորֆ», «Ադմիրա Վակեր Մյոդլինգ» և «Ալտախ» ակումբներում։ 2011 թվականի ամռանը Պուշիչն ազատ գործակալի իրավունքներով պայմանագիր է կնքել անգլիական «Հալլ Սիթի» ակումբի հետ։ Հոկտեմբերի 1-ին կայացած «Քարդիֆ Սիթիի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Չեմպիոնշիպում[4]։ Տարվա ավարտին Մարտինը հեռացել է ակումբից խաղային պրակտիկայի բացակայության պատճառով և տեսափոխվել Նորվեգիա՝ պայմանագիր կնքելով «Վոլերենգա» ակումբի հետ։ 2012 թվականի մարտի 25-ին կայացած «Հյոուհեսուն» ակումբի դեմ խաղւոմ նա կատարել է իր նորամուտը Թիփելիգայում[5]։ Նույն խաղում Պուշիչը խփել է իր առաջին գոլը «Վոլերենգայի» կազմում։ Նույն թվականի ամռանը Մարտինը տեղափոխվել է «Ֆրեդրիկստադ»։ Սեպտեմբերի 1-ին «Լիլեստրյոմ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[6]։ Նույն խաղում Մարտինը խփել է իր առաջին գոլը «Ֆրեդրիկստադում»՝ իրացնելով 11 մետրանոցը։

2013 թվականի սկզբին Պուշիչը տեղափոխվել է «Բրանն»։ Մարտի 16-ին իր նախկին ակումբի՝ «Վոլերենգայի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը ակումբի կազմում[7]։ Մայիսի 26-ին «Սարպսբորգ 08» ակումբի դեմ խաղում Մարտինը խփել է իր առաջին գոլը «Բրաննի» կազմում[8]։

2014 թվականի սկզբին Պուշիչը պայմանագիր է կնքել դանիական «Էսբերգ» ակումբի հետ։ Փետրվարի 20-ին Եվրոպայի լիգայի՝ իտալական «Ֆիորենտինայի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը ակումբի կազմում[9]։ Նույն խաղում նա խփել է իր առաջին գոլը հօգուտ «Էսբերգի»։ Փետրվարի 24-ին «Նորշելլանի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը դանիական Սուպերլիգայում[10]։ 2015 թվականի սկզբին Պուշիչը տեղափոխվել է «Միդտյուլլան»։ Փետրվարի 23-ին կայացած «Օդենսե» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[11]։ Մարտի 1-ին «Բրոնդբյուի» դեմ խաղում Մարտինը խփել է իր առաջին գոլը «Միդտյուլլանի» կազմում[12]։ Իր դեբյուտային մրցաշրջանում նա դարձել է լավագույն ռմբարկու, ինչպես նաև թիմին օգնել է դառնալ Դանիայի չեմպիոն։ Հոկտեմբերի 22-ին Եվրոպայի լիգայի՝ իտալական «Նապոլի» ակումբի դեմ խաղում Պուշիչը գոլ է խփել[13]։

2017 թվականի սկզբին Մարտինը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է Ռոտերդամի «Սպարտա»։ Փետրվարի 5-ին «Զվոլլե» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Էրեդիվիզիում[14]։ Մարտի 18-ին «Հերակեսի» դեմ խաղում Պուշիչը ձևակերպել է դուբլ՝ խփելով իր առաջին գոլերը «Սպարտայի» կազմում[15]։ Նույն թվականի ամռանը Մարտինը պայմանագիր է կնքել «Կոպենհագենի» հետ։ Սեպտեմբերի 17-ին «Հելսինգյորի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը թիմի կազմում[16]։

2018 թվականի սկզբին Պուշիչը տեղափոխվել է «Օրհուս», որի կազմում իր նորամուտը կատարել է փետրվարի 12-ին՝ «Հոբրո» ակումբի եմ խաղում[17]։ Ապրիլի 8-ին «Սիլկեբորգ» ակումբի դեմ խաղում Մարտինը խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[18]։ Նույն թվականի ամռանը Պուշիչը երկամյա պայմանագիր է կնքել «Հորսենսի» հետ։ Հուլիսի 16-ին նա կատարել է իր նորամուտը ակումբի կազմում՝ մասնակցելով իր նախկին ակումբի՝ «Կոպենհագենի» դեմ խաղին[19]։ Պայմանագրի կնքումից չորս օր անց այն չեղարկվել է խաղացողի ցանկությամբ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Դանիա «Միլտյուլլան»

  • 1st Դանիայի չեմպիոն — 2014/2015

Անհատական

  • Դանիայի առաջնության լավագույն ռմբարկու (17 գոլ) — 2014/2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Հալլ Սիթի VS. Քարդիֆ Սիթի 2:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 1.
  5. «Վոլերենգա VS. Հյոգեսուն 2:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ մարտի 25.
  6. «Լիլեստրյոմ VS. Ֆրեդրիկստադ 1:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 1.
  7. «Բրանն VS. Վոլերենգա 3:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ մարտի 16.
  8. «Բրանն VS. Սարպսբորգ 08 3:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ մայիսի 26.
  9. «Էսբերգ VS. Ֆիորենտինա 1:3» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ փետրվարի 20.
  10. «Էսբերգ VS. Նորշելլան 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ փետրվարի 24.
  11. «Միդտյուլան VS. Օդենսե 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 23.
  12. «Բրոնդբյու VS. Միդտյուլան 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 1.
  13. «Միդտյուլան VS. Նապոլի 1:4» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 22.
  14. «Սպարտա Ռոտերդամ VS. Զվոլե 2:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 5.
  15. «Սպարտա Ռոտերդամ VS. Հերակլես 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մարտի 18.
  16. «Հելսինգյոր VS. Կոպենհագեն 0:4» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 17.
  17. «Հոբրո VS. Օրհուս 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ փետրվարի 12.
  18. «Օրհուս VS. Սիլկեբորգ 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ ապրիլի 8.
  19. «Կոպենհագեն VS. Հորսենս 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 16.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Պուշիչ» հոդվածին։