Մարտին Բրեմահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Բրեմահ
Բնօրինակ անունMartin Beddington
Ի ծնե անունՄարտին Բեդինգթոն
Ծնվել է1957 թվական, սեպտեմբերի 18
Մանչեստր, Անգլիա
ԵրկիրԱնգլիա Անգլիա
Ժանրերպոստ փանկ
Մասնագիտություներգիչ, երգահան, երաժիշտ
Գործիքներկիթառ
Գործունեություն1977-այժմ
ԿրթությունPrestwich Arts College?

Մարտին Բրեմահ (Բեդինգթոն), ավելի հայտնի է իր բեմական անունով՝ Մարտին Բրեմահով։ Անգլիացի երաժիշտ, երգահան և կիթառիստ՝ ավելի հայտնի որպես the Fall, Blue Orchids, Thirst, և Factory Star խմբերի անդամ[1][2]։ Ծնվել է 1957 թվականի սեպտեմբերի 18-ին Մանչեստրում[3]։

Կարիերայի վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեմահը հանդիպել է Մարկ Սմիթին և The Fall խմբի դաշնակահար Ունա Բեինզին 1975 թվականի վերջերին. Բրեմահն ու հիմնական բասիստ Թոնի Ֆրիելը Սմիթի քույր Բարբարայի ընկերներն էին։ Նա մնաց The Fall խմբում մինչև 1979 թվականի ապրիլ՝ լինելով մի շարք սինգլների համահեղինակ մինչև այդ պահը՝ ներառյալ Live at the Witch Trials ալբոմը։ Նա հրաժարվեց իրենց շրջագայությունից իր և Սմիթի միջև եղած լարվածության պատճառով։ Սայմն Ֆորդը Hip Priest-ում նշում էր, որ Բրեմահի և Բաինզի հարաբերությունների պատճառը հենց դա է դառնում։ Բրեմահը հետագայում պնդում էր, որ խումբը մի փոքր բռնատիրական էր դառնում և մենք ընդամենը 19-20 տարեկան երեխաներ էինք։ Ես ցանկանում էի լինել ազատ ու անկախ և անեի ամեն բան ինքնուրույն"[1]:

Նա սկիզբ դրեց ազդեցիկ պոստ փանկ ժանրի խմբի՝ Blue Orchids անունով իր ընկերուհու՝ Բեինզի հետ։ Նրանք սկզբում հաջողություն ունեցան, սակայն հետո ընդմիջում ունեցան, որի պատճառը այն էր, որ նրանք ամուսնացան և երեխա ունեցան[3]։ Ի վերջո նրանք բաժանվում են, սակայն մնում են լավ ընկերներ։ Խումբը վերակազմավորվեց 1985 թվականին՝ թողարկելով Sleepytown սինգլը։ Սրան հածորդեցին նաև մի շարք վիճելի, բայց միևնույն ժամանակ լավ ընդունված ալբոմներ՝ ներառյալ 2016 թվականին թողարկված The Battle of Twisted Heel-ը, որն էլ հայտնվեց Rough Trade Recordsի շքերթում[1]։

Բրեմահը ձևավորեց Thirst խումբը 1987 թվականին։ Նրան այդ հարցում օգնեցին The Fall խմբի հիմնական թմբկահար Կառլ Բյորնսը, բասիստ Լի Փիքերինգը և կիթառահար Քերի Լոուսոնը[3]։ Խումբը ավելի շատ հակված էր դեպի garage rock ժանրը, քան ազդեցություն էր ստանում իր նախկին խմբերի նախընտրելի պոստ փանկից[2]։ Thirst խումբը միայն թողարկել է մեկ մինի ալբոմ՝ Riding the Times վերնագրով։ 1989 թվականին Մրեմահը անսպասելիորեն նորից միանում է The Fall խմբին՝ փոխարինելով Բրիխս Սմիթին և Extricate ալբոմի ստեղծմանը՝ համալրելով կիթառի հատվածները։ Բրեմահի խմբում մնալը տևեց միայն 1 տարի, քանի որ նա (դաշնակահար Մարսիա Սչոֆիլդի հետ միասին) հեռացվեց աշխատանքից 1990 թվականի հուլիսին՝ ավստրալասիական շրջագայությունից հետո։ Մինչ Մարկ Սմիթը հետո նշում էր, որ մեծ ցանկություն ունի պարզելու պատճառը, հեռացման իրական պատճառը պարզ դարձավ. պատճառը այն էր, որ Սմիթը ուրախ չէր Բրեմահի և Սչոֆիլդի հարաբերությունների հետ կապված։

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Բրեմահը ձևավորում է Factory Star` ի սկզբանե ներկայացնելով Թիմ Լյոնսին և Բրայն Բենսոնին, իսկ հետագայում՝ Fall խմբի նախկին անդամներ բասիստ Սթիվ Հենլիին, թմբկահար Փոլ Հենլիին և դաշնակահար Ջոն Փոուլ Մորանին։ Նրանց դեբյուտային ալբոմը եղավ Enter Castle Perilous-ը, որը թողարկվեց 2011 թվականին Occultation Records-ում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Beaudoin, Jedd. "Motorways, Bank Robbers, and Other Delights: A Conversation with Martin Bramah of Blue Orchids". Popmatters, 14 July 2016. Retrieved 3 February 2018
  2. 2,0 2,1 Dass, Kiran. "An Interview with Martin Bramah, Occasional Fall Guy". The Spinoff, 16 October 2015. Retrieved 13 March 2018
  3. 3,0 3,1 3,2 The Fall online – biography Արխիվացված 5 Փետրվար 2009 Wayback Machine
  4. Babey, Ged. "Factory Star ‘Enter Castle Perilous’ – album review". louderthanwar.com, 9 April 2012. Retrieved 17 March 2018

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆորդ, Սայմն (2003). Hip Priest. Quartet Books. ISBN 0-7043-8167-2.
  • Հենլի, Սթիվ. "The Big Midweek: Life Inside The Fall". Լոնդոն։ Route, 2014. 978-1-9019-2758-0